Հայաստանում ձևավորվել է իրավաբանների դիպլոմ ունեցողների քրեական ենթամշակույթ. Պողոսյան
Հայաստանում ձևավորվել է իրավաբանների դիպլոմ ունեցողների քրեական ենթամշակույթ` իր աստիճանակարգով ու հիերարխիկ հարաբերություններով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Միհրան Պողոսյանը։
«Հայաստանում ձևավորվել է իրավաբանների դիպլոմ ունեցողների քրեական ենթամշակույթ` իր աստիճանակարգով ու հիերարխիկ հարաբերություններով, որը գործում է իր կողմից սահմանված ու ճանաչված վարքագծի կանոնների համաձայն, որոնք չեն համապատասխանում իրավական պետության սահմանված վարքագծի համապարտադիր կանոններին կամ դրանց իրացման ձևաչափին, որի նպատակը հանցագործություն կատարելն է կամ հանցագործության կատարումը հովանավորելը կամ այլ անձանց հանցանքի կատարմանը ներգրավելը կամ բռնությանն սպառնալիքի, հարկադրանքի կամ անօրինական այլ գործողությունների միջոցով հանրային, մասնավոր կամ քաղաքական հարցերին առնչվող վեճերը (խնդիրները) լուծելը կամ անօրինական օգուտ կամ այլ առավելություն ստանալը։
Իրենց հերթին այս ենթամշակույթը կրող խմբավորման անդամները, ստանալով ու կատարելով քրեական ենթամշակույթ կրող խմբավորման կողմից հետապնդվող նպատակների իրականացմանն ուղղված գործողություններ կատարելու "Դավաճան" մականվամբ հայտնի, "վարչապետ" քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի հանձնարարությունները, մասնակցել են իրավաբանների քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը»,- գրել է Պողոսյանը։