Նախագահի դիմումը ՍԴ-ն վարույթ է ընդունել. գործով զեկուցող է ՍԴ դատավոր Երվանդ Խունդկարյանը
ՀՀ Սահմանադրական դատարանը վարույթ է ընդունել ՀՀ նախագահի դիմումի հիման վրա «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում և «Արդարադատության ակադեմիայի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործը։ «Փաստինֆո»-ն ՍԴ-ից տեղեկացավ, որ գործով զեկուցող է նշանակվել ՍԴ դատավոր Երվանդ Խունդկարյանը, իսկ դատաքննությունը կսկսվի մայիսի 25-ին՝ ժամը 11։00-ին։ Դատաքննությունը կիրականացվի գրավոր ընթացակարգով։ Գործով որպես պատասխանող կողմ դատավարությանը ներգրավվել է ՀՀ ԱԺ-ն։
Հիշեցնենք՝ նախագծերի փաթեթը նախատեսում է մինչ դատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերով առանձին ենթամասնագիտացում ունեցող դատավորների ինստիտուտի ներդրում: Նախագահը չի ստորագրել օրենքների փաթեթը և դիմել է ՍԴ՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցով։