«Ըստ օդում կախված լուրերի` այս սուբյեկտի վրա լուրջ ազդեցություն ունի նաև «էրատո» ջոկատի ղեկավարը». Արա Վարդանյան
«Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ծանոթացեք` Վարդապետյան Աննան է։ Ընդդիմադիրների վրա գործեր կարելու գծով Նիկոլի օգնականն ա։ Ըստ օդում կախված լուրերի՝ այս սուբյեկտի վրա լուրջ ազդեցություն ունի նաև էրատո ջոկատի ղեկավարը։ Հենց Աննան է այս ապագա կալանավորին ցուցումներ տալիս, թե ում վրա գործ կարեն։
Երեկ, ի ապացույց վերը նշվածի, տարածվեց նամակագրությունն, որը փաստում է, թե ինչպես է այս մարդուկն գործ սարքում Ռուբեն Հայրապետյանի ու իր որդու վրա։
Չեմ կասկածում, որ այս սուբյեկտի ձեռքի տակ եղած ցուցակում իմ անունն էլ կա։
Աղջիկ ջան, քեզ ձեր լեզվով պատասխանեմ, որ լավ հասկանաս` ուզես չուզես նստելու ես…»: