ՄԻՊ-ի հանձնարարությամբ մշտադիտարկման այցեր են իրականացվել ՊՆ ստորաբաժանումներԱրgախgիներն արել են անհնարինը, ամեն ինչ դրել զnhաuեղանին, սակայն թիկունքը դատարկ էր. ԱբրահամյանԲրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազովՕդի ջերմաստիճանը կսկսի նորից բարձրանալՎաղ առավոտյան չհայտարարված այց կատարեցի ՊՆ զորամասերից մեկը, որտեղ եղել էի մի քանի օր առաջ․ Պապիկյան (տեսանյութ)Այսօր՝ ժամը 11:00-18:00-ը, ջուր չի լինիԱրմավիրի մարզպետը վհուկների որս է սկսել․ նա շարունակում է դատաստանը. «Հրապարակ»«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող քաղաքացին վնասել է ոտքը. օգնության են հասել փրկարարներըԹուրք եւ ադրբեջանցի պաշտոնյաները քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացըՍերգեյ Կոպիրկինին կփոխե՞ն. ՌԴ-ում նրանից դժգոհ են. «Հրապարակ»ԲԴԽ-ն վերանայում է Կարեն Անդրեասյանի օրոք կազմված դատավորների թեկնածուների ցուցակը․ «Ժողովուրդ»Սյունիքում ՔՊ-ին հաջողվեց ջարդել ընդդիմադիր ողնաշարը. «Հրապարակ»Ռոբերտ Քոչարյանի համակիրը ՔՊ-ի թեկնածուն է․ ո՞վ է Սերգո Գալստյանը. «Ժողովուրդ»Գարեգին Պողոսյանը «ցունամի» է անում կորպուսում. «Հրապարակ»Այսօր՝ ժամը 10:00-ից, հոսանքազրկումներ կլինենԼենա Նանուշյանի նոր ձախողումների շարքը. «Ժողովուրդ» Անգամ սովետական իշխանությունները չեն արգելել հիշել Արեւմտյան Հայաստանը. «Հրապարակ»Այսօր կորոշեն Հայկ Սարգսյանի ճակատագիրը. ներել, թե պատժել խոսելու համար. «Ժողովուրդ»Շանթ Հարությունյանի որդին կմասնակցի Սյունիքի ՏԻՄ ընտրություններին. «Հրապարակ»Ուկրաինան անօդաչուներով հարվածել եւ շարքից հանել է Մոսկվայի նավթավերամշակման գործարանըՓաշինյանը մեկնել է ԱՄՆՏիրոջ ճանապարհը փշոտ է, ավարտը՝ հաղթական, պետք է տոկալ հայրենիքի համար. Տեր Հայկ քահանա ՍահակյանՌուսաստանը մինչև 2026-ի վերջը զրոյացրել է հացահատիկի արտահանման մաքսատուրքերըՌԴ ՀՕՊ-ը մեկ օրում երկրի տարբեր շրջանների վրա ոչնչացրել է 45 անօդաչուՓաշինյանը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին ՀՀ պատմության թանգարանում» ցուցադրությանըՄեր ոտնահետքերով քո պատմությունը երբեք չի ավարտվելու, դու պետք է լինես հավերժ. ՀայրապետյանՎենս․ «Այս նոյեմբերը վճռորոշ կլինի»Այսօր հանրային, ազգային ու պետական մեղքերի համար ապաշխարհելու օր է. Հայկ ԴեմոյանՈւսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտինՃապոնիային հզոր թայֆուն է մոտենում. իշխանությունները գրեթե 2 միլիոն մարդու տարհանվելու կոչ են արելՀայաստանի Անկախության 35-ամյակի առթիվ Հերակլիոնի քաղաքապետարանը լուսավորվել է ՀՀ դրոշի գույներովՈւզբեկստանի և Թուրքիայի զինվորականները համատեղ զորավարժություններ կանցկացնեն ԱդրբեջանումՀայաստանին 100 կրթաթոշակ կառաջարկվի զբոսաշրջության ոլորտի մասնագետների համարԲռնցքամարտիկ Արթուր Բազեյանը 2-րդ հաղթանակն է տոնել Բուլղարիայում ընթացող Եվրոպայի առաջնությունումՌԴ-ի և ԵԱՏՄ երկրների միջև գյուղատնտեսական արտադրանքի և պարենի առևտրաշրջանառությունը աճում էՍպերցյան, Նունյես, Ուոտկինս. Սաուդյան Արաբիայի Պրո լիգան առանձնացրել է գլխավոր տրանսֆերներըՀանրապետության հրապարակում հնչում է պետական օրհներգը Անկախության 35-րդ տարեդարձի առիթով (տեսանյութ)Մենք այլևս հայրենիքի մասին երազելու կարիք չունենք, քանի որ ՀՀ-ն է մեր երազանքների հայրենիքը (տեսանյութ)Ռուսաստանը մեծացնում է Հայաստանի նկատմամբ ճնշումը. Le MondeԹրամփը հայտնել է՝ ԱՄՆ-ն պատրաստվում է Բելառուսից կալիումական պարարտանյութ գնելՄիրզոյանն ու Ռումինիայի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ հարաբերությունների խորացումըԻրանական ավիաընկերությունների թռիչքները դեպի Վրաստան կասեցվել ենՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Իրանին, կանանց հավաքականը՝ Լատվիային«Պետությունը պարտավոր է տեսնել այն իրականությունը, որն ունի»․ Վահագն ԽաչատուրյանՀակակոռուպցիոն կոմիտեի վարչության պետը պարգևատրվել է «Մխիթար Գոշի» մեդալովԱզգային համախմբվածությունը կարող է շտկել իրավիճակը․ Գառնիկ ԴանիելյանՀՀ նախագահի հրամանագրով դիվանագետներին բարձրագույն դիվանագիտական աստիճաններ են շնորհվելԿեղծ լուրերը սպառնալիք են մեր ազգային անվտանգությանը. ԹրամփԿոնգոյում Էբոլայից մահացածների թիվը հասել է 3699-իՀավերժ փառք անկախության և ազատության կերտման ճանապարհին նահատակվածներին․ Աբրահամյան
Վազող տողեր

«Greek Times»- ը զգուշացնում է, որ Ադրբեջանը Թուրքիայի հետ միասին պատրաստվում են նոր պատերազմի, այս անգամ՝ ընդդեմ Հայաստանի․ Էդմոն Մարուքյան

«Greek Times»- ը զգուշացնում է, որ Ադրբեջանը Թուրքիայի հետ միասին պատրաստվում են նոր պատերազմի, այս անգամ՝ ընդդեմ Հայաստանի՝ նպատակ ունենալով «հետ վերադարձնել պատմական Զանգեզուրը»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը։ 

«Հոդվածում հղում է կատարվում Ալիևի՝ վերջին տնտեսական կոնֆերանսի ժամանակ հնչեցրած ելույթին` այն մասին, որ «նոր տրանսպորտային միջանցք պետք է անցնի Ադրբեջանի պատմական տարածք՝ Զանգեզուրի միջոցով, որը կապող օղակ է հանդիսանալու Ադրբեջանի, Նախիջևանի Ինքնավար Հանրապետության և Թուրքիայի միջև։ 

«Greek Times»-ը ներկայացնում է մի քանի փաստարկներ` հիմնավորելու համար կանխատեսվող պատերազմի մասին լուրերը, մասնավորապես՝ ՀՀ օդային սահմանին թուրքական 737AEW & C բոյինգի հայտնվելը CENAH01 կոդի ներքո (այս նույն կոդը օգտագործվել էր 2020 թվականի Արցախյան պատերազմի ընթացում), Թուրքիայի կողմից ռազմական սադրանքների նախաձեռնումը Դոնբասում Ուկրաինայի, իսկ ՀՀ-ում Ադրբեջանի միջոցով՝ նպատակ ունենալով նշյալ տարածաշրջաններում հասնել Ռուսաստանի ազդեցության սահմանափակման։ 

«Greek Times»-ի ունեցած տեղեկությունների համաձայն` Ադրբեջանի իշխանություններն իրականացնում են պահեստազորայինների հավաքագրում, իսկ թուրք-ադրբեջանական զորքերն անցկացնում են զորավարժություններ ՀՀ սահմաններին։

Ուզում եմ տեղեկացնել, որ «Greek Times»-ն այսօրինակ կանխատեսումներ էր իրականացրել նաև 2020 թվականի սեպտեմբերի 25-ին՝ հայտնելով սիրիացի ահաբեկիչներին Ադրբեջան փոխադրելու մասին։ 

Սյունիքի մարզի անվտանգային խնդիրներին, դրանց հաղթահարմանը և/կամ չեզոքացմանն անդրադարձել եմ դեռ նախորդ տարվա դեկտեմբեր ամսին։ Հենց այս համատեքստում էի կարևորել ՌԴ-ի հետ բանակցությունների նախաձեռնումը՝ օր առաջ Սյունիքում ռուսական ռազմաբազա տեղակայելու համար։ Առաջարկս արդիական է հատկապես հիմա, երբ տարբեր տեղական և միջազգային աղբյուրներից ստացվում են տեղեկություներ նոր պատերազմի սպառնալիքի մասին։

Ռուսական ռազմաբազայի տեղակայման հիմնահարցը չի կարող ՀՀ արտաքին քաղաքական օրակարգից անջատ դիտարկվել։ Այն ենթադրում է ՀՀ-ՌԴ դաշնակցային-ռազմավարական հարաբերությունների դուրսբերում որակապես նոր փուլ, որտեղ փոխվստահությունը կսահմանվի որպես կարևորագույն սկզբունք։

Տարածաշրջանային զարգացումների համատեքստում Ռուսաստանի Դաշնության հետ դաշնակցային հարաբերությունների «ռեաբիլիտացիան» չունի որևէ այլընտրանք։ Մենք կարիք ունենք լինելու իրատես. ներկայիս հումանիտար և ռազմաքաղաքական խնդիրների հաշվառման տեսանկյունից Հայաստանի Հանրապետությունը ինքնուրույն չի կարող դիմագրավել նոր պատերազմի սպառնալիքին։ 

Հետևաբար, այլևս վայրկյան առաջ մենք կարիք ունենք հանրային լայն կոնսոլիդացիայի` մեր երկրի առջև ծառացած գոյաբանական մարտահրավերներին դիմագրավելու համար։ 

Ես հորդորում եմ բոլոր կողմերին րոպե առաջ դուրս գալ «ատելության և թշնամանքի» այս արատավոր շղթայից, դրսևորել խոհեմություն և իմաստնություն, գործադրել հնարավոր և անհնարին բոլոր ջանքերը կանխատեսվող պատերազմի սպառնալիքը չեզոքացնելու նպատակով։ Այլապես, ըստ ձևավորված «ավանդույթի», այս անգամ սև ու սպիտակ պիտակավորումները վտանգելու են Հայաստանի Հանրապետության գոյությունը»,- գրել է նա։