Դմիտրի Պեսկովը խոսել է վերջին շրջանում Կրեմլի կայքի դեմ կիբերհարձակումների ավելացման մասին
Վերջին ժամանակներում Կրեմլի կայքում կիբերհարձակումների թիվն ավելացել է: TACC-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Այո՛, կիբերհարձակումները անընդհատ աճում են:Մեր համապատասխան ծրագրերը միանում են այդ դեպքերում. մի քանի DDoS հարձակում է տեղի ունեցել, ընդ որում ՝ այնպիսի, որ անհնար է դա անել մեր երկրում, նույնիսկ մեր երկրում ոչ ոք ի վիճակի չէ դա անել»,- ասել է Կրեմլի խոսնակը:
Մարտի 10-ից ՌԴ գերատեսչությունների կայքերից օգտվողները բողոքել են կայքերի անհասանելիությունից, այդ թվում՝ Կրեմլի կայքի աշխատանքի ընդհատումներից: