«HALO Trust» ընկերությունը հերքում է. թուրքական հատուկ ծառայություններին Արցախում առկա ականապատված տարածքների քարտեզ չեն փոխանցել
«HALO Trust » ընկերությունը հերքում է՝ ղարաբաղյան պատերազմի ընթացքում թուրքական հատուկ ծառայություններին Արցախում առկա ականապատված տարածքների քարտեզ չեն փոխանցել։ Ընկերությունը տարածել է հայտարարություն։
««HALO Trust »-ը տեղյակ է այն պնդման մասին, որ այն 2020 թվականի ղարաբաղյան պատերազմի ընթացքում կամ դրանից առաջ թուրքական ուժերին ականադաշտերի քարտեզներ է փոխանցել։ Ավելի քան 20 տարիների ընթացքում « HALO Trust »-ը աշխատել է Ղարաբաղում՝ տեղական բնակչության կյանքն անվտանգ դարձնելու համար։ «« HALO Trust »-ը կարողանում է աշխատել հակամարտության գոտիներում ամբողջ աշխարհում միայն այն պատճառով, որ այն ոչ քաղաքական և չեզոք կազմակերպություն է։ Այս պնդումը բացարձակ սուտ է»,-նշված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ։