Ինչո՞ւ են 1.500.000 դրամ աշխատավարձ շարունակում ստանալ ոլորտները տապալած նախարարները, իսկ փոխարենը՝ ՄԻՊ-ի ֆինանսավորումը կրճատվում է. Մխիթարյան
Պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«ՄԻՊ-ի ֆինանսավորումը ուզում են կրճատել՝ բյուջեում «քիչ փող ունենալու» պատճառաբանությամբ:
Հարցեր.
1․ Ինչո՞ւ է 1.500.000 դրամ աշխատավարձ շարունակում ստանալ պատերազմում պարտություն կրած ՊՆ նախարարը:
2․ Ինչո՞ւ է 1.500.000 դրամ աշխատավարձ շարունակում ստանալ Առողջապահության հետ կապ չունեցող և որպես փոխնախարար համավարակի դեմ պայքարը տապալած Առողջապահության նախարարը:
3․ Ինչո՞ւ է 1.500.000 դրամ աշխատավարձ շարունակում ստանալ բարձր տեխնոլոգիաներում 0 ձեռքբերում գրանցած ԲՏ նախարարը:
4․ Ինչո՞ւ է 1.500.000 դրամ աշխատավարձ շարունակում ստանալ տնտեսական խորը անդունդ մեզ գլորած և 0-ական ներդրումներ ապահովող էկոնոմիկայի նախարարը:
Եվ այսպես շարունակ: Դուք սրիկա եք, պարոնա՛յք: Ամեն ինչից զատ դուք ու մենեջմենթը, առավել ևս՝ կրիզիս մենեջմենթn իրար հետ նույնքան կապ ունեք, որքան մարմնավաճառը և կուսաթաղանթը»,- ֆեյսբուքյան էջում գրել է Մխիթարյանը։