Ձյան տեղումների և բքի պատճառով այսօր դադարեցվել են զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները
Այսօր Մարտունու և Վարանդայի (Ֆիզուլի) շրջաններում զոհված զինծառայողների աճյունների նախատեսված որոնողական աշխատանքները դադարեցվել են ձյան տեղումների և բքի պատճառով։
Նույն ուղղություններով որոնումները կշարունակվեն վաղը։ Այս մասին հայտնում է ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը: