Աշխարհում 3000 տարի ոչինչ չի փոխվել և ուժը շարունակում է ծնել իրավունք, իսկ հաղթողներին դեռ չեն դատել. Ղազինյան
Թուրքիան «իրավունքի ուժով» ներսից քանդում է բանակը, մինչդեռ «ուժի իրավունքով» բանակը պետք է կալանավորեր Հայրենիքը դավաճանած թուրքական գործակալներին։ Այս մասին ֆեյսբուքում գրել է «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը.
«Այս կռվում պայմանները շատ դաժան են. կամ դու ես անում, կամ քեզ են անում։
Աշխարհում 3000 տարի ոչինչ չի փոխվել և ուժը շարունակում է ծնել իրավունք, իսկ հաղթողներին դեռ չեն դատել։
Հապաղելը կլինի հազարապատիկ անգամ ցավոտ ու ծանր:
Հ.Գ, «Այստեղ ի՞նչն է կարևոր, ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր»,-գրել է Ղազինյանը: