Արմեն Սարգսյանին տեղափոխել են «Աստղիկ» ԲԿ. Hraparak.am
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին տեղափոխել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Մեր տեղեկություններով՝ նրա մոտ սրտի խնդիր է առաջացել, և նրան հիմա ստենտավորում են։ Մենք փորձեցինք լուրը ճշտել նախագահականից, սակայն անհասանելի էին։Այս մասին գրում է Hraparak.am-ը:
Հիվանդանոցից մեր աղբյուրը, սակայն, պնդեց, որ նախագահն իսկապես հոսպիտալացվել է իրենց մոտ։