Այն, ինչ արվեց Գագիկ Ծառուկյանի նկատմամբ, այլանդակություն է․ Արսեն Ջուլֆալակյան«Հրապարակ». Տավուշի գյուղերից հեռանում են «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձի կողմից ընտրողներին ուղղորդելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է․ ՔԿԴատախազությունը պահանջում է Սևանի ափամերձ տարածքում՝ «Մուլտի գրուպ» կոնցեռն ՍՊԸ-ի տիրապետության ներքո գտնվող բնակելի տներն ու շենք-շինությունները վերադարձնել ՀՀ-ին«Ժողովուրդ»․ Փաշինյանը վերադարձել է Եկատերինբուրգից՝ առանց շոշափելի արդյունքների. դժգոհություն
Այսօր առանձին շրջաններում կարկուտ է սպասվում, վաղվանից օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով․ Սուրենյան (տեսանյութ)
«Հրապարակ». Քննչական կոմիտեի ի՞նչ գործն է, թե Ծառուկյանը աֆրիկյան ջունգլիներում ինչ որս է արել «Իրավունք»․ «Ասում էինք, չէ՞, «տուշոնկա» օպերացիան ծաղիկ է թվալու»«Հրապարակ»․ Ոչ մեկը չի համաձայնում «Ժողովուրդ». Կնյազ Հասանովը 4-րդ անգամ կվարի ԱԺ անդրանիկ նիստը. ինչ ունեցվածք ունի ՔՊ-ի ցուցակով ընտրված պատգամավորը«Հրապարակ». Ծառուկյանի օբյեկտներին վնասներ են պատճառել, անվտանգային խնդիրներ առաջացրել
«Հրապարակ». Արթուր Ալեքսանյանը չէ իր հեռախոսին պատասխանողը, Նազիկ Ավդալյանը կարող է միայն սպորտից խոսել, Հռիփսիմե Խուրշուդյանին «հանգիստ թողնենք»
«Հրապարակ»․ Ընդդիմությունն ու իշխանությունն ինչպես կբաշխեն պաշտոնները Կոտայքի մարզի Աբովյան համայնքին կվերադարձվի զբոսայգու հողատարածք. Կոտայքի մարզի դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել է«Հրապարակ». Ոմանք հրաժեշտ կտան իրենց պաշտոններին
Իրանն ու ԱՄՆ-ն սկսել են լայնածավալ հարձակումները միմյանց ռազմական օբյեկտների ուղղությամբ
«Իրավունք». «Սուսերով» մարտի է դուրս եկել Արուսյակ Ջուլհակյանը, բայց վերջին խոսքը շեֆինն է«Ժողովուրդ». 13-ժամյա խուզարկությունից հետո ինչո՞ւ է Արթուր Պողոսյանը ցուցադրում 70-ամյա Ծառուկյանի տապալման կադրերըԹրամփը հրամայել է հարվածել Իրանին Անկարայում գտնվելու ժամանակ«Ժողովուրդ». Թաքցնում են առյուծներին. ինչո՞ւ Տիգրան Ավինյանը համաձայնեց մաս կազմել կենդանասպանության«Հրապարակ»․ ՊԵԿ-ում մինչև ուշ գիշեր Ծառուկյանի բիզնեսներն են ստուգում«Հրապարակ»․ Փաշինյանը չի ներում Ծառուկյանին«Ժողովուրդ». «Ուժեղ Հայաստան»-ը պատրաստվում է առաջին քաղաքական մարտերին. փակ հանդիպում ղեկավարի հետԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 7 վարչական շրջանում և 9 մարզումՓաստեր՝ ամառային վարակների մասինՓողը որոշիչ չէր, բայց Եվրոպայի դռները դեռ բաց են. նոր մանրամասներ Սպերցյանի տրանսֆերիցԱՄՆ-ն կրկին խստացրել է Իրանի նավթի նկատմամբ սահմանափակումները
Բազմաթիվ արցախցի ընտանիքներ ծանր ժամանակներում ստացել են Ծառուկյանի աջակցությունը. Նժդեհ Իսկանդարյան
Դիլիջանի ջրամատակարարումը դադարեցվել է քաղաքացիների անվտանգությունն ապահովելու նպատակով. «Վեոլիա»Նախկինում հերքում էին քաղաքական ճնշումները, հիմա՝ հայտարարում դրանց մասին․ ԲաբայանԱյսօր դա կարող է լինել Ծառուկյանը, վաղը՝ ցանկացած գործիչ, երբ իրավունքը ստորադասվում է վենդետայինԱրգենտինան 0։2-ից հետո շրջեց խաղի ընթացքը և հաղթեց Եգիպտոսին«Միջուկային գործարքը խնդրի միայն մի մասն է». Գերմանիան պահանջել է քննարկել Իրանի հրթիռներն ու դաշնակիցներինԾառուկյանի ձերբակալությունը հաղթանակ չէ, այլ հուսահատություն է․ ԱբովյանԾառուկյանին գետնին պառկացնելը ուղղակի «աբիժնիկության» ու անվերջ վախերի մասին է. ՄխիթարյանԲիշքեկի օդանավակայանում ինքնաթիռի վայրէջքի ժամանակ պայթել է անիվըՄեսրոպ Առաքելյանը քննադատել է Ծառուկյանի ձերբակալությունը՝ այն անվանելով շոուՀայ ըմբիշը եզրափակչում հաղթեց ադրբեջանցուն և դարձավ Եվրոպայի չեմպիոն ԱԱԾ պետ Անդրանիկ Սիմոնյան, ի՞նչ կարիք կար ԱԱԾ-ականներին այդ աստիճան նսեմացնելու․ Լիա ՍարգսյանՆիդեռլանդներն Ուկրաինայի հետ համաձայնագիր է ստորագրել ԱԹՍ-ների համատեղ արտադրության վերաբերյալԽոշոր հրդեհ է բռնկվել Թուրքիայում․ կան զոհեր և տուժածներՌուսաստանը մտադիր չէ սկսել Երրորդ համաշխարհային պատերազմ․ ՊեսկովՍԴ-ն հրապարակել է ընտրության արդյունքների վիճարկման գործով որոշման պատճառաբանական մասըԳերմանիայի արտաքին գործերի նախարարի հռետորաբանությունը խորապես ամոթալի է. Իրանի ԱԳՆԱՀԿ-ն հայտարարել է, որ Եվրոպան բավարար չափով պատրաստ չէ ծայրահեղ շոգինԳագիկ Ծառուկյանի գործով նոր ձերբակալվածներ և կալանավորվածներ կանԲաքվում շարունակում են դատել հայ գերիներին․ Ղուկասյանի փաստաբանը պահանջել է չեղարկել դատավճիռըԱՄՆ-ն և Ադրբեջանը քննարկել են «Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը»ՆԳ նախարարը սպայական կոչումներ է հանձնել պարեկներին
Գագիկ Ծառուկյանը երկու ամսով կալանավորվեց
Տեսանյութ

Անմահության ճանապարհ. Արթուր Սահակյան

Կրտսեր սերժանտ Արթուր Սահակյանը ծնունդով Արարատի մարզի Գինեվետ գյուղից էր։ Ամուսնացած էր: Ունի երկու զավակ։ Ոստիկանության զորքերում էր 2010 թվականից։ Ծառայակից ընկերների հետ շուրջ երկու տարի Տավուշում իրականացրել էր մարտական հերթապահություն։

2020 թվականի պատերազմին զինվորագրվեց ու սեպտեմբերի 29-ին մեկնեց Արցախ։ Արթուրն ու զինակիցները նախ Քարվաճառում էին։ Արթուրը 2007-2009 թվականներին զինվորական ծառայությունն անցել էր Քարվաճառում։ Տեղանքին ծանոթ էր, ընկերներին օգնում էր կողմնորոշվել։

Շուրջ մեկ ամիս Քարվաճառում լինելուց հետո մի քանի օրով գնաց տուն, ապա նոյեմբերի 2-ին կրկին մեկնեց Արցախ։ Այս անգամ ոստիկանության զորքերի զորախումբը պետք է մասնակցեր Շուշիի պաշտպանությանը։ Քարինտակի և Շուշիի մերձակայքում ծանր մարտեր էին մղում։ Արդեն վիրավորներ ունեին։

«Նոյեմբերի 5-ի ծանր մարտի ժամանակ ես վիրավորվեցի։ Մի կերպ ձայն տվեցի Արթուրին։ Ասացի՝ վիրավոր եմ։ Հասավ ինձ, գրկեց ու տանում էր։ Ապա կապվեց վաշտի հրամանատարին, թե՝ պարոն Գասպարյան, Կարոն վիրավոր է։ Երկուսով օգնեցին ինձ, տարան դեպի մեքենան»,- պատմում է ծառայակից ընկերը՝ Կարապետ Մանուկյանը։
Վաշտի հրամանատար Էդգար Գասպարյանն ու Արթուր Սահակյանը ցույց տվեցին առաջին օգնությունն ու վիրավորին դուրս հանեցին մարտական գործողությունների վայրից։ Օգնեցին վիրավորին ու շարունակեցին մարտը։ Որոշ ժամանակ անց Արթուրն ու ծառայակիցներն ընկան թշնամու շրջափակման մեջ։ Վերջին հեռախոսազանգը կնոջը եղավ նոյեմբերի 7-ին։ «Ձայնից զգացվեց, որ անտառում է, վազում է։ Ասաց, որ շրջափակման մեջ են, չգիտեն՝ կկարողանան դուրս գալ, թե՝ չէ։ Չթողեց, որ խոսեմ: Ասաց՝ խոսք տուր, որ ինչ էլ լինի, չես հուսահատվի։ Բնականաբար, խոսք տվեցի, որ չեմ հուսահատվի։ Վերջին խոսքերն էին, որ մեզ շատ է սիրում, որ երեխաներին լավ նայեմ, ճիշտ դաստիարակեմ…»,- պատմում է կինը՝ Ելենա Ուսնունցը։

Օրեր անց պարզվեց, որ Արթուրը զոհվել է՝ կռվելով մինչև վերջ։ Արթուր Սահակյանի որդին՝ Արսենը, որոշել է ոստիկան դառնալ, աղջիկը՝ Մարին, հաճախում է ազգագրական պարերի խմբակ։ Իսկ կինը՝ Ելենան, փորձում է չհուսահատվել, ամուսնուն տված խոսքի տերը լինել։ Որոշել է ծառայության ընդունվել ոստիկանության զորքեր և շարունակել ամուսնու կիսատ թողած գործը։