NEWSPRESS.am֊ի անձնակազմը մեկնում է արձակուրդ. աշխատանքները կվերսկսենք սեպտեմբերի 1-իցՄոտ 25 հազար անօրինական միգրանտներ Սեուտայից վերադարձել են ՄարոկկոԼատվիա–Բելառուս սահմանին տեխնիկական խափանում է առաջացել․ սահմանային հսկողությունը դադարեցված էՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն կարող է հրաժարական տալԿորսիկայի ժողովն ընդունել է բանաձև, պահանջվում է անհապաղ ազատ արձակել ապօրինի պահվող հայ գերիներինՀԾԿՀ-ն ուսումնասիրել է «Երևանի ՋԷԿ»-ի էներգաբլոկի աշխատանքըՀայր Ասողիկը կիրակի Սուրբ Պատարագ կմատուցի Մայր ՏաճարումՀայկական ալկոհոլի վաճառքները ՌԴ-ում նվազում են․ կոնյակի անկումը հասել է 12 տոկոսիWildberries-ի պահեստների վրա հարձակումները վնասներ են պատճառել նաև հայ գործարարներինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուԵրևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցՆախաձեռնվել է քրեական վարույթ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով․ տղայի մարմին է հայտնաբերվելԳագիկ Ծառուկյանի դստեր նոր հրապարակումըՌուբեն Վարդանյանի կինը կրկին դիմել է Փաշինյանին և Ալիևային՝ Բաքու այց կազմակերպելու համարԻրանի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակըՇոգ եղանակի պատճառով աճել է էլեկտրաէներգիայի սպառումը, ինչը հանգեցնում է վթարների․ Ռոմանոս ՊետրոսյանՄոսկվան արձագանքել է ԵԱՏՄ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանըՖրանսիան ուժեր է տեղակայել Իսպանիայի սահմանին՝ Սեուտայի միգրացիոն ճգնաժամի ֆոնինՄԻՊ-ի և ՔԾ ներկայացուցիչները քննարկել են ազատազրկվածների իրավունքների պաշտպանությունըԲաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների «դատավարությունը»«Արարատ» ռեստորանային համալիրի դիմաց 23-ամյա երիտասարդը ատրճանակից մի քանի կրակոց է արձակելԱԺ-ում լրագրողների աշխատանքի նոր սահմանափակումները մտահոգել են մասնագիտական կառույցներինՌոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը՝ դատարանի տարօրինակ որոշմանըԲաքվի էլիտար բնակելի համալիրներից մեկում հրդեհ է բռնկվելԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվել. ՓաստինֆոԵԱՏՄ-ում ընդլայնվում է նավիգացիոն կնիքների կիրառումը բեռնափոխադրումների վերահսկման համարՈւկրաինան ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները․ ԶախարովաՓաշինյանի որոշումներով 7 պաշտոնյա ազատվել է պաշտոնիցԻսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինԱրայիկ Հարությունյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնիցՈւկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանը կորցրել է 1.6 միլիոն զինվոր. ԶելենսկիԱվարտվել են բանակցությունները հայկական ձկնարտադրանքի՝ վրացական շուկայում իրացման հարցումԳևորգ Պապոյանը «Արարատցեմենտում» ներկայացրել է նորանշանակ կառավարիչ Դավիթ ԳևորգյանինՇիրակի մարզի քրեական ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԵրախտագիտության մեդալով է պարգևատրել Կիպրոսում հայ համայնքի ներկայացուցիչըՀիմնական խնդիրը մնում է՝ ինչպես կանխել ապօրինի կալանավորումների պրոցեսը․ ԱբրահամյանԹբիլիսյան խճուղում բախվել են «Nissan»-ը ու «Ford»-ը․ օպերատիվ են գործել պարեկներըԵրևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանըՀայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայի սահմաններումՆիկոլ Փաշինյանի հերթական հատիկառհատիկըՆԳ նախարարի հրամանով Օլիվյե Լեֆեբվրը պարգևատրվել է հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համարՆարեկ Կարապետյանը լրատվամիջոցների հետ խոսելիս մի քանի բավականին ուժեղ սուտ պնդումներ է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
45-ամյա օտարերկրացի տղամարդը Տիգրան Մեծի պողոտայում տաբատն իջեցրած պառկել է նստարանին
Մի քանի ամսում ռուսները Ուկրաինայում ոչնչացրել են 200 բենզալցակայանԲարձր ենք գնահատում այն աջակցությունը, որը Պորտուգալիան ցուցաբերում է ՀՀ-ԵՄ զարգացման գործում Նուբարաշենում կիրականացվեն սրսկման աշխատանքներ․ բնակիչներին հորդորում են փակել պատուհանները«Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀրազդանի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել հերթական «հսկան»Քննարկվել են Շիրակի մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներ
Մամուլ

Մեկ դերասանի թատրոն․ Նիկոլ Փաշինյանի վերջին արարը. «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է.

«Քաղաքականությունը՝ որպես գործունեության տեսակ, բանականության ու զգացմունքների միախառնման արտահայտություն է, քանի որ մարդն ինքն է այդպիսին։ Կարեւոր է, սակայն, որպեսզի քաղաքականության մեջ այդ բաղադրիչների համամասնությունը չխախտվի հօգուտ որեւէ մեկի․ չի կարող լինել արդյունավետ քաղաքականություն՝ հիմնված միայն բանականության վրա, առանց զգացմունքների, և, առավել ևս, քաղաքականությունը չի կարող լինել բարեբեր, եթե դրա առանցքում միայն զգացմունքներ են, առանց բանականության։

Հայաստանում, ցավոք, քաղաքականության այս երկու բաղադրիչների համամասնությունը վաղուց ու, առավել ևս՝ այսօր, խախտված է՝ հօգուտ զգացմունքայնության։ Հայկական քաղաքականության մեջ, լայն իմաստով, բանականությունը, միտքն ու գաղափարը տեղ չունեն, ամեն ինչ հիմնված է էմոցիաների վրա։

2018 թվականի հեղափոխությունն ինքնին ամբողջությամբ զգացմունքների հաղթանակի ու բանականության պարտության արտահայտություն էր։ Դրան հաջորդած շուրջ երեք տարիներին էլ, օբյեկտիվորեն, քաղաքականությունը լցվեց, գրեթե նույնականացավ էմոցիաների հետ։

Այն, ինչ այսօր ներկայանում է՝ որպես քաղաքականություն, ամբողջությամբ զգացմունքների պայքար է։ Դա չափազանց վտանգավոր ու երկրի զարգացման տեսանկյունից դեպի փակուղի տանող իրողություն է։ Որովհետեւ եթե բանականությունը ծնում է միտք, գաղափար, ծրագիր, հայեցակարգ, ապա զգացմունքներն առաջացնում են սեր կամ ատելություն, համակրանք կամ հակակրանք։ Դա վերաբերում է ոչ միայն հանրային ընկալումներին, այլ հենց քաղաքականության սուբյեկտներին, որոնք՝ որպես հանրային ազդակներին հետադարձ կապ, իրենց գործունեությունը կառուցում են նույն զգացմունքների վրա։

Ընթացիկ քաղաքական գործընթացն իրականում ոչ թե քաղաքական, այլ զգացմունքների պայքար է, մրցակցության հիմքում էլ ոչ թե որեւէ պոզիտիվ զգացողություն է, այլ մաքուր ատելություն։ Իշխանությունն ու ընդդիմությունը մրցում են այն հարցում, թե ով իր կողմնակիցներին ատելության ավելի մեծ չափաբաժին կհաղորդի հակառակ կողմի նկատմամբ։ Այս պայքարում հաղթելու է պայմանական «Ատելության կուսակցությունը», կողմերից հատկապես այն մեկը, որը հակառակորդի նկատմամբ ավելի շատ ատելություն կգեներացնի։

Հայաստանը կարող է զարգացման հեռանկար ունենալ, եթե քաղաքականությունը զգացմունքային դաշտից տեղափոխվի բանականության հարթություն։ Առանց բանականության՝ չի կարող լինել ծրագիր, իսկ առանց ծրագրի՝ չի կարող լինել զարգացում։

Զգացմունքով բանակ ու անվտանգություն չի ապահովվում, տնտեսություն չի հզորացվում ու հարաբերություն չի կառուցվում։ Որքան էլ զգացմունքները կարեւոր են, այդուհանդերձ, քաղաքականությունը բանականության զբաղմունք է, զգացմունքինը՝ դերասանությունն է։ Հայաստանում, սակայն, քաղաքականությանը փոխարինելու է եկել դերասանությունը, որովհետեւ բանականությունը փոխարինվել է զգացմունքով։

Ու քանի որ դա այդպես է, և որովհետև իշխանությունը Նիկոլ Փաշինյանն է, Նիկոլ Փաշինյանն էլ՝ իշխանություն, քաղաքականությունը վերածվել է մեկ դերասանի թատրոնի։

Այո, Նիկոլ Փաշինյանը գուցե անգերազանցելի է դերասանության մեջ եւ դրա հաշվին կարողացել է ոչ միայն իշխանության գալ, այլեւ այն պահպանել շուրջ երեք տարի, բայց դա չի կարող անվերջ շարունակվել, քանի որ պատմությանը հայտնի չեն դեպքեր, երբ պետությունները քաղաքականության փոխարեն՝ գոյատեւել ու զարգացել են դերասանությամբ, թեեւ նույն պատմությունն ունի վկայություններ այն մասին, որ մասնագիտությամբ դերասանները հաջողել են քաղաքականության մեջ։

Բայց մերն այդ պարագան չէ, քանի որ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն մասնագիտությամբ դերասան չէ, այլ որեւէ մասնագետ չէ, ընդհանուր առմամբ»:

Մանրամանսերը՝ թերթի այսօրվա համարում: