Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Մամուլ

Փաշինյանը վերածվել է «Հերոստրատի»․ նա հրդեհը հանգցնում է կերոսինով. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«mk.ru-ն գրում է, որ եթե մարդը պատահաբար քաղաքական հրդեհ է բորբոքել, որը բացարձակապես ավելորդ է իր ու երկրի համար, ապա պետք է հանգցնի այն, ներողություն խնդրի և առաջ շարժվի. դա է այն սկզբունքը, որը սովորաբար օգտագործում են կառավարությունների ադեկվատ ղեկավարները: Բայց Նիկոլ Փաշինյանն ունի քաղաքական հրդեհների դեմ պայքարի իր մեթոդը: Նա նախընտրում է դրանց վրա կերոսին ավելացնել: Փաշինյանը, կարծես, պատրաստ է ամեն ինչի սեփական սխալը չընդունելու համար:

Նրա համար գլխավորը «իրավախախտներին» հրապարակայնորեն պատժելն է: Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը պաշտոնանկ է արվել: Եվ ահա, բնական արդյունքը. Հայաստանում հանդարտված ներքաղաքական ճգնաժամը բռնկվել է նոր թափով: Քաղաքացիական և ռազմական ղեկավարության միջև բախումը ամենավերջին բանն է, որը պետք է ունենա մի երկիր, որը պարզապես ջախջախիչ պարտություն է կրել ճակատագրական զինված բախման ընթացքում:

Բայց Փաշինյանը իր ղեկավարած պետությանը հենց այդ քաղաքական ուտեստն է մատուցում: Հասկանալով, որ իր իսկ վիրավորական և անհասկանալի հիմնավորված դատողությունը ռուսական «Իսկանդերի» հասցեին սեպ է խրում Հայաստանի և նրա հիմնական ու միակ պաշտպանի միջև, Փաշինյանն իր մեջ բավարար ողջամտության պաշար է գտել և հետ քայլ կատարել:

Վարչապետի խոսնակը վաղուց է արդեն հայտարարել, որ իր ղեկավարը այդ հարցում «ապատեղեկացված» է եղել: Տրամաբանական կլիներ շարունակել այդ հաշտեցման գիծը և միացնել հետընթաց արագությունը ոչ միայն Մոսկվայի, այլ նաև սեփական զինված ուժերի նկատմամբ: Բայց Փաշինյանի տեսանկյունից, այն փաստը, որ ինքը քողարկված կերպով ներողություն է խնդրել «Յուպիտերից» (Ռուսաստանից), չի նշանակում, որ պետք է նույն կերպ ներողություն խնդրի նաև «ցուլից» (Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբից): Փոխարենը, վարչապետը ցանկանում է գլխավոր շտաբը վերածել ամբողջովին «ընտելացված կենդանու». այնտեղից վտարել այն գեներալներին, ովքեր չեն հապաղել արտահայտել իրենց սեփական կարծիքը և փոխարինել նրանց իրեն 100 %-ով հավատարիմ դրածոներով:

Չժխտենք. նման քաղաքական կուրսն ունի իր ներքին տրամաբանությունը: Զինված ուժերի նկատմամբ քաղաքացիական վերահսկողության սկզբունքը, ընդհանուր առմամբ, ընդունված է աշխարհի շատ երկրներում: Պետք չէ նաև մոռանալ, որ առաջնորդի հասարակական թուլությունը սովորաբար նրա հրաժարականի նախերգանքն է: Բայց կան աբստրակտ սկզբունքներ, և կա որոշակի իրավիճակ, որում այժմ Հայաստանը հայտնվում է Ադրբեջանի հետ պատերազմում պարտվելուց հետո: Այս իրավիճակը ժողովրդի՝ երևանյան ծառայողներից պահանջում է ոչ թե «նավակը ճոճել», այլ առավելագույնս համախմբել մարդկանց, զգույշ վերաբերմունք դրսևորել միմյանց և սեփական երկրի նկատմամբ: Բանն այն է, որ միայն թվում է, թե արդեն պատահել է այն ամենավատը, որը կարող էր պատահել Հայաստանի հետ: Իրականում միշտ էլ կարող է էլ ավելի վատը լինել: Ե՛վ Ադրբեջանը, և՛ Թուրքիան ռազմական բախման ընթացքում իրականացրել են իրենց հավակնությունների միայն մի մասը:

Եթե Հայաստանը ներքաշվի քաղաքական բախումների և քաղաքացիական պատերազմի մեջ, ապա նրա «լավ հարևանները» կարող են հեշտությամբ փորձել պոկել կարկանդակի մեկ այլ կտոր: Այլ կերպ ասած, ներկայումս Երևանի ղեկավարներից առաջին հերթին զսպվածություն է պահանջվում: Հայաստանի զինված ուժերի ղեկավարները ցուցաբերել են նման զսպվածություն. բացահայտորեն արտահայտելով իրենց բացարձակ արդարացված քննադատությունը Փաշինյանի նկատմամբ՝ նրանք կանգ են առել այդքանի վրա: Երևանում ռազմական հեղաշրջում տեղի չի ունեցել: Երկիրը կանգ է առել անդունդի եզրին: Փաշինյանը հնարավորություն է ստացել փոխադարձ զսպվածություն ցուցաբերել, գլխավոր շտաբի ղեկավարության հետ ընդհանուր լեզու գտնել և հակամարտությունը կարգավորված հայտարարել: Բայց փոխարենը Փաշինյանը նախընտրել է «սկզբունքայնություն ցուցաբերել»:

Զարմանալի՞ է: Բոլորովին ոչ: Ընդհանրապես, անզիջում պայքարը և հակառակորդներին ասֆալտին ծեփելու ձգտումը միշտ էլ եղել է Հայաստանի ներկայիս վարչապետի քաղաքական ոճի առանձնահատկությունը: Բայց Փաշինյանը, մեր տեսակետից, անտեսում է հետևյալը. այն հաղթանակը, որը տեսականորեն նա դեռ կարող է տանել սեփական երկրի ռազմական ղեկավարության հետ ճակատամարտում, կարող է լինել միայն «պյուռոսյան հաղթանակ»:

Նման «հաղթանակի» անխուսափելի գինը կլինի քաոսի աճն ու ցնցումները Երևանի վերին օղակներում, բնակչության աչքում ներկայիս կառավարության լեգիտիմության նվազումը: Եվ դա այն դեպքում, որ նույնիսկ նման «հաղթանակը» ոչ մի կերպ երաշխավորված չէ: Ինչպե՞ս պետք է Ռուսաստանը վերաբերվի այն ամենին, ինչ կատարվում է Հայաստանում: Մեր տեսակետից՝ ներգրավված հեռավարությամբ, կամ, եթե կամենում եք, հեռավար ներգրավվածությամբ: Մոսկվայի համար կարևոր չեն այն քաղաքական գործիչների անունները, ովքեր ներկայումս ղեկավարում են Երևանը:

Մոսկվայի համար կարևոր է երկու բան. երկարաժամկետ ներքաղաքական կայունությունը Հայաստանում և նրա ղեկավարության պատրաստակամությունը (ինչպես նաև ունակությունը) կատարել իր արտաքին քաղաքական պարտավորությունները: Եթե հանգամանքները ստիպեն դա անել, ապա Ռուսաստանը պետք է պատրաստ լինի դատավորի դեր խաղալ երևանյան մարտերում, ճիշտ այնպես, ինչպես ստանձնեց այդ դերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջին փուլում: Բայց դա ամենածայրահեղ տարբերակն է: Դա այն տարբերակն է, որից հնարավորինս պետք է խուսափել:

Բայց Նիկոլ Փաշինյանը թույլ կտա՞ Կրեմլին նման «շքեղություն»: Հաշվի առնելով Հայաստանի վարչապետի «պիրոմանիական» սովորությունները՝ չի կարելի համարել, որ այդպիսի արդյունքը միանգամայն երաշխավորված է»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: