Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Մամուլ

Հնարավո՞ր է արդյոք որևէ բանի հասնել կրթության ոլորտի, ուսուցիչների աշխատավարձերի կրճատման գնով. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

««Առանց կրթության, այո՛, հնարավոր է ինչ-որ աստիճանի նյութական բարեկեցություն ստեղծել, բայց առանց կրթության հնարավոր չէ տիեզերք թռչել: Եվ դուք՝ որպես ՀՀ հպարտ քաղաքացիներ, քայլե՛ք հպարտ գիտելիքի, կրթության, ուսման ճանապարհով եւ դրե՛ք ձեր առաջ բարձր նշաձողեր՝ փոխելու ձեր քաղաքը, փոխելու ձեր երկիրը եւ փոխելու աշխարհը»,- այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետը դեռեւս նախորդ տարվա սեպտեմբերի 15-ին Ռաֆայել Իշխանյանի անվան N 153 հիմնական դպրոցի բացման արարողությանը:

«ՀՀ միջին վիճակագրական քաղաքացին 22 տարեկանում, այո՛, պետք է ունենա բարձրագույն կրթություն, երեք լեզու պետք է իմանա»,- իսկ այս մասին վարչապետը խոսել է 2019 թվականի ապրիլի 22-ին: Եվ հիմա Նիկոլ Փաշինյանի կառավարությունն իրականացնում է իր խոսքերի ճիշտ հակառակը. կրթության ոլորտի ֆինանսավորումը լուրջ հարվածի տակ է դրվել, և այն երաշխիքները, որոնք մերժված Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տարիներին են ամրագրվել «Կրթության մասին» օրենքի մեջ, հիմա Փաշինյանը հանել է տալիս:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ կառավարությունը նախօրեին չզեկուցվող, գաղտնի ձեւաչափով փոփոխություններ է կատարել «Կրթության մասին» ՀՀ օրենքում: Մասնավորապես, գործադիրը ուժը կորցրած է ճանաչել «Կրթության մասին» 1999 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-297 օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասը, այն է՝ «Պետությունը յուրաքանչյուր նոր ուսումնական տարում երաշխավորում է կրթության կարիքների համար միջոցների հատկացումը` նրա առաջանցիկությունն ապահովող չափաքանակով: Պետական բյուջեի ընթացիկ ծախսերում կրթության ֆինանսավորման տոկոսային հարաբերությունը չպետք է ցածր լինի նախորդ բյուջետային տարվա համապատասխան ցուցանիշից»:

Այսինքն՝ սա նշանակում է, որ նախադպրոցական ու դպրոցական հաստատությունների աշխատակիցների աշխատավարձերն էապես կարող են կրճատվել, մինչդեռ ուսուցչի, մանկապարտեզի աշխատակիցների աշխատանքը համարվում է բավականին ծանրաբեռնված եւ պետք է պետության կողմից երաշխավորված լինի:

Նախագծի հեղինակը ՀՀ ֆինանսների նախարարությունն է՝ ի դեմս նախարար Ատոմ Ջանջուղազյանի։ Նա, մեր տեղեկություններով, կառավարության դռնփակ ձեւաչափով քննարկումների ժամանակ հայտնել է՝ քանի որ երկրում ֆինանսական ներդրումներ չեն լինում, պետք է ներքին ռեսուրսները տեղաբաշխելով՝ հաղթահարենք ֆինանսական դժվարությունները։ Այսինքն՝ կրթության ոլորտի, ուսուցիչների աշխատավարձերի կրճատման գնով է Ջանջուղազյանը ցանկանում պահել տնտեսական կայունություն։

Հավելենք, որ ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն իր համաձայնությունը չի տվել այս նախաձեռնությանը, նա առարկություններ է ուղարկել։

Կառավարությունը, սակայն, ընդունել է այս ընդգրկուն նախագծերի փաթեթը, որը առնչվում է նաեւ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին։ Նրանց երաշխավորված ֆինանսավորումն էլ է կրճատվելու, եւ այս առիթով այսօր օմբուդսմենն ասուլիս է հրավիրել»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: