Ոչ ոք չի գալու և մեր փոխարեն չի լուծելու մեր խնդիրները. իրանագետ
Շատերին թվում է, թե Հայաստանի խնդիրները, այդ թվում՝ անվտանգային, պետք է լուծեն ռուսները, ամերիկացիները, իրանցիները, ֆրանսիացիները, չգիտեմ էլ ով, և եթե նրանք դա չեն անում, ուրեմն լավը չեն։Այս մասին ֆեյսբուքում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը.
«Վերջերս հաճախ եմ նկատում եմ, ըստ իս, տարօրինակ մի մտայնություն։ Պարզեցված հարացույցով մեզանից շատերին թվում է, թե Հայաստանի խնդիրներն՝ այդ թվում անվտանգային, պետք է լուծեն ռուսները, ամերիկացիները, իրանցիները, ֆրանսիացիները, չգիտեմ էլ ով, և եթե նրանք դա չեն անում, ուրեմն լավը չեն։
Կներեք, բայց այդպես չի լինում․ ոչ ոք չի գալու և մեր փոխարեն չի լուծելու մեր խնդիրները։ Առավելագույնը, որ պետք է ակնկալել մեր դաշնակիցներից, բարեկամներից և գործընկերներից, օգնությունն է դրանք լուծելու նպատակով, իսկ նման օժանդակություն ստանալու համար պետք է ճիշտ կառուցել հարաբերությունները՝ գտնելով մեր և նրանց շահերի համընկնման կետեր, ինչպես նաև բեկվածքներ մեր թշնամիների և նրանց շահերի հոլովույթում, այլ ոչ թե անընդհատ բողոքել, և պահանջել՝ առավել ևս դա համեմելով լացով»։