Սլովակիայում ուսուցիչը մահացել է «AstraZeneca» պատվաստանյութով պատվաստվելուց հետո
Սլովակիայի ավագ դպրոցի ուսուցիչը մահացել է «AstraZeneca» կորոնավիրուսի պատվաստանյութով պատվաստվելուց երկու շաբաթ անց։ Այս մասին հաղորդել է Սլովակիայի հեռուստատեսությունը:
Հեռուստատեսությունը հայտնում է, որ նախնական տվյալների համաձայն մահվան պատճառը եղել է ուղեղային այտուցը, թրոմբոֆիլիան և թոքային անբավարարության խնդիրը։
Սակայն մահացածի հայրը պնդում է, որ մահվան պատճառը «AstraZeneca» պատվաստանյութն է: Ընդգծենք, որ կորոնավիրուսի պատվաստանյութերի ի հայտ գալուց հետո աշխարհում մեծ թվով մահեր են գրանցվել պատվաստումներից հետո։