Ֆրանսիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 4 միլիոնի
Ֆրանսիայում կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվը հասել է 90 հազարի։ Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից։
Երկրում վարակակիրների թիվը հասավ 4 միլիոնի։
Վերջին 24 ժամում երկրում գրանցվել է վարակի 25 հազար նոր դեպք։ Մահացել է 228 մարդ։
Ընդգծենք, որ աշխարհի ու եվրոպական մի շարք երկրներում կորոնավարակը վերջին շրջանում նոր թափ է գրանցում։