Անվտանգության խորհրդի քարտուղարն իր պաշտոնի հետ կապ ունի այնքան, որքան Փաշինյանը վարչապետ լինելու, Միրզոյանը՝ ԱԺ նախագահ և այսպես շարունակ. Խաժակյան
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Դիտեցի Անվտանգության խորհրդի քարտուղարի հարցազրույցը: Ըստ էության, Արմեն Գրիգորյանը պատասխանեց բոլոր այն հարցերին, որոնց կարող էր պատասխանել «Իմ Քայլ»-ի ցանկացած պատգամավոր, ընդ որում՝ պատասխանեց այդ խորության և այդ ոճի շրջանակներում:
Բոլոր այն հարցերը, որոնց պատասխանները ակնկալվում էին անվտանգության խնդիրներով զբաղվող պաշտոնյաից մնացին անպատասխան:
Երեսուն տարվա անկախ պետականություն ունեցող երկրի համար սա պարզապես ողբերգություն է: Այդ անձը իր զբաղեցրած պաշտոնի հետ կապ ունի այնքան, որքան Փաշինյանը վարչապետ լինելու, Միրզոյանը՝ ԱԺ նախագահ և այսպես շարունակ»: