NEWSPRESS.am֊ի անձնակազմը մեկնում է արձակուրդ. աշխատանքները կվերսկսենք սեպտեմբերի 1-իցՄոտ 25 հազար անօրինական միգրանտներ Սեուտայից վերադարձել են ՄարոկկոԼատվիա–Բելառուս սահմանին տեխնիկական խափանում է առաջացել․ սահմանային հսկողությունը դադարեցված էՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն կարող է հրաժարական տալԿորսիկայի ժողովն ընդունել է բանաձև, պահանջվում է անհապաղ ազատ արձակել ապօրինի պահվող հայ գերիներինՀԾԿՀ-ն ուսումնասիրել է «Երևանի ՋԷԿ»-ի էներգաբլոկի աշխատանքըՀայր Ասողիկը կիրակի Սուրբ Պատարագ կմատուցի Մայր ՏաճարումՀայկական ալկոհոլի վաճառքները ՌԴ-ում նվազում են․ կոնյակի անկումը հասել է 12 տոկոսիWildberries-ի պահեստների վրա հարձակումները վնասներ են պատճառել նաև հայ գործարարներինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուԵրևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցՆախաձեռնվել է քրեական վարույթ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով․ տղայի մարմին է հայտնաբերվելԳագիկ Ծառուկյանի դստեր նոր հրապարակումըՌուբեն Վարդանյանի կինը կրկին դիմել է Փաշինյանին և Ալիևային՝ Բաքու այց կազմակերպելու համարԻրանի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակըՇոգ եղանակի պատճառով աճել է էլեկտրաէներգիայի սպառումը, ինչը հանգեցնում է վթարների․ Ռոմանոս ՊետրոսյանՄոսկվան արձագանքել է ԵԱՏՄ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանըՖրանսիան ուժեր է տեղակայել Իսպանիայի սահմանին՝ Սեուտայի միգրացիոն ճգնաժամի ֆոնինՄԻՊ-ի և ՔԾ ներկայացուցիչները քննարկել են ազատազրկվածների իրավունքների պաշտպանությունըԲաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների «դատավարությունը»«Արարատ» ռեստորանային համալիրի դիմաց 23-ամյա երիտասարդը ատրճանակից մի քանի կրակոց է արձակելԱԺ-ում լրագրողների աշխատանքի նոր սահմանափակումները մտահոգել են մասնագիտական կառույցներինՌոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը՝ դատարանի տարօրինակ որոշմանըԲաքվի էլիտար բնակելի համալիրներից մեկում հրդեհ է բռնկվելԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվել. ՓաստինֆոԵԱՏՄ-ում ընդլայնվում է նավիգացիոն կնիքների կիրառումը բեռնափոխադրումների վերահսկման համարՈւկրաինան ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները․ ԶախարովաՓաշինյանի որոշումներով 7 պաշտոնյա ազատվել է պաշտոնիցԻսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինԱրայիկ Հարությունյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնիցՈւկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանը կորցրել է 1.6 միլիոն զինվոր. ԶելենսկիԱվարտվել են բանակցությունները հայկական ձկնարտադրանքի՝ վրացական շուկայում իրացման հարցումԳևորգ Պապոյանը «Արարատցեմենտում» ներկայացրել է նորանշանակ կառավարիչ Դավիթ ԳևորգյանինՇիրակի մարզի քրեական ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԵրախտագիտության մեդալով է պարգևատրել Կիպրոսում հայ համայնքի ներկայացուցիչըՀիմնական խնդիրը մնում է՝ ինչպես կանխել ապօրինի կալանավորումների պրոցեսը․ ԱբրահամյանԹբիլիսյան խճուղում բախվել են «Nissan»-ը ու «Ford»-ը․ օպերատիվ են գործել պարեկներըԵրևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանըՀայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայի սահմաններումՆիկոլ Փաշինյանի հերթական հատիկառհատիկըՆԳ նախարարի հրամանով Օլիվյե Լեֆեբվրը պարգևատրվել է հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համարՆարեկ Կարապետյանը լրատվամիջոցների հետ խոսելիս մի քանի բավականին ուժեղ սուտ պնդումներ է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
45-ամյա օտարերկրացի տղամարդը Տիգրան Մեծի պողոտայում տաբատն իջեցրած պառկել է նստարանին
Մի քանի ամսում ռուսները Ուկրաինայում ոչնչացրել են 200 բենզալցակայանԲարձր ենք գնահատում այն աջակցությունը, որը Պորտուգալիան ցուցաբերում է ՀՀ-ԵՄ զարգացման գործում Նուբարաշենում կիրականացվեն սրսկման աշխատանքներ․ բնակիչներին հորդորում են փակել պատուհանները«Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀրազդանի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել հերթական «հսկան»Քննարկվել են Շիրակի մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներ
Մամուլ

Նիկոլ Փաշինյանի վա բանկը․ դիկտատուրա. «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. «Իրականում՝ փորձելով իր օգտին լուծել ընթացիկ ճգնաժամը, զուգահեռ հարթությունում Նիկոլ Փաշինյանը հետեւողականորեն անում է քայլեր, որոնք պայմանականորեն կարելի է դասել ռազմավարական բնույթի գործողությունների շարքին, եւ որոնց նպատակը սեփական իշխանության կերպի փոփոխությունն է․ Նիկոլ Փաշինյանը գնում է դեպի դիկտատուրա, ինչի մասին են վկայում վերջին շրջանի նրա բազմաթիվ նախաձեռնություններ։

Գագիկ Ջհանգիրյանին Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) անդամ դարձնելուց հետո իշխանությունն անցավ ԲԴԽ-ի նկատմամբ բացահայտ հարձակման․ նպատակը մեկն է՝ վերցնել դատական իշխանությունն ու տոտալ վերահսկողություն սահմանել այսօր անկախության որոշակի նշաններ ցույց տվող իշխանության այդ ճյուղի նկատմամբ։


Եթե հիշենք, որ անցած տարի կատարված հակասահմանադրական փոփոխությունների արդյունքում իշխանությունն արդեն տոտալ վերահսկողություն է հաստատել Սահմանադրական դատարանի նկատմամբ, պատկերն ավելի ամբողջական կդառնա։

Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը, ամբողջապես վերահսկելով օրենսդիր ու գործադիր իշխանությունները, ցանկանում է նույն վիճակը հաստատել նաեւ դատական համակարգում։

Բովանդակային առումով սա ուղիղ դեպի դիկտատուրա տանող ճանապարհ է։ Այդ ճանապարհին նա փորձում է նաեւ վերացնել իշխանությանը քիչ թե շատ հակակշռող բոլոր կառուցակարգերը։ Հենց այդ տրամաբանության շրջանակում պետք է դիտարկել Մարդու իրավունքների պաշտպանի դեմ սկսված արշավը, որի վերջին արարը դարձավ ՄԻՊ գրասենյակի ֆինանսավորումը կրճատելու Կառավարության նախաձեռնությունը։

Եվ դա տեղի է ունենում իրավապահ մարմինների, այդ թվում՝ ոստիկանության ֆինանսավորումն ավելացնելուն զուգահեռ, ինչը Նիկոլ Փաշինյանի դիկտատորական նկրտումների եւս մեկ խոսուն վկայություն է։

Կանխատեսելի է, որ դատական համակարգի ուզուրպացիայից ու ՄԻՊ-ի դերակատարության նվազեցումից հետո Նիկոլ Փաշինյանի հաջորդ գրոհն ուղղված է լինելու իր վերահսկողությունից դուրս գտնվող իշխանության վերջին ճյուղի՝ մամուլի դեմ։

Դրա սերմերն արդեն իսկ ցանված են՝ ի դեմս Զանգվածային լրատվամիջոցներին (ԶԼՄ) ֆինանսական մուտքերի զգալի մասից զրկելուն ուղղված «Գովազդի մասին օրենքում» փոփոխությունների եւ, պայմանականորեն, «անանուն աղբյուրների» դեմ պայքարի օրենսդրական նախաձեռնությունների։

Վերահսկողություն հաստատելով իշխանության բոլոր ճյուղերի նկատմամբ եւ վերացնելով իշխանությանը հակակշռող ինստիտուտները՝ Նիկոլ Փաշինյանը վերջնականորեն միանձնյա իշխանություն կհաստատի՝ դա, բնականաբար, ներկայացնելով՝ որպես «ժողովրդի իշխանություն» ամենայնի նկատմամբ։

Հաջողելու դեպքում, միջազգային կազմակերպությունների եւ հանրության հովանու ներքո՝ Նիկոլ Փաշինյանը կդառնա «ժողովրդական բռնապետ»՝ պահպանելով ժողովրդավարության ֆորմալ դեկորները, բայց իշխանության բովանդակությունը դարձնելով ամբողջովին ավտորիտար։

Իրավիճակի նրբությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանն իշխանության այս մոնոլիտը կառուցում է լարախաղացի սկզբունքով. մի կողմից՝ նրա իշխանությունը գտնվում է լինել-չլինելու ամենժամյա վտանգի առաջ, եւ թվում է՝ Նիկոլ Փաշինյանին ոչինչ չպետք է հուզեր, բացի իշխանությունը թեկուզ մեկ օր ավելի պահպանելու խնդրից։ Բայց ոչ՝ նա գնում է վա բանկ՝ առաջնորդվելով ամեն ինչ կորցնելու կամ ամբողջը շահելու արկածախնդիր սկզբունքով։

Տապալվելու դեպքում նա կորցնելու է ոչ միայն իշխանությունը, իսկ հաջողելու դեպքում շահելու է ամեն ինչ՝ բացարձակ իշխանություն եւ դեմոկրատական բռնապետի երանելի կարգավիճակ։

Ֆյուրերի ականջը կանչի»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում