Հնդկաստանը Չինաստանի սահմաններին մոտ սկսել է աշխատել Ուրանի որոնման ուղղությամբ
Հնդկաստանի ատոմային էներգիայի նախարարության ատոմային օգտակար հանածոների հետազոտության վարչությունը սկսել է աշխատել Չինաստանի սահմանի մոտակայքում գտնվող Արունաչալ Պրադեշ նահանգում ուրանի որոնման ուղղությամբ:
Այս մաին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: Նշվում է, որ 2019-ի դեկտեմբերին վարչության կողմից նշանակված վայրում հայտնաբերվել են 325 հազար տոննա ուրանի օքսիդի պաշարներ Անդրա Պրադեշում, ինչպես նաև Մեղալայա և Տելանգանա նահանգներում:
Վերջինիս դեպքում նախագիծը հետաձգվել է, քանի որ դրան դեմ են արտահայտվել տեղի բնակիչները և մի շարք հասարակական կազմակերպություններ: