Հերթական հրաձգությունն ԱՄՆ-ում. կան մեծ թվով վիրավորներՓաշինյանի հետ զրույցում Պուտինը շեշտել է ԵՄ–ԵԱՏՄ հարցով հանրաքվեի անհրաժեշտությունըԵրկու հայ շախմատիստ՝ առաջին հորիզոնականում, հաղթողը որոշվեց թայ-բրեյքովԵԱՏՄ-ում գյուղատնտեսական արտադրությունն աճել է 0,9%-ով
Հայկական ապրանքների արգելքներ, ԵՄ հանրաքվեի հարց․ կայացել է Փաշինյան-Պուտին հեռախոսազրույց
Ադրբեջանում շարունակվել է ապօրինաբար պահվող հայ գերիների գործերով «դատավարությունը»Խոշոր հրդեհ՝ Երևանում․ հրդեհաշիջումը շարունակվում է 5 ժամԵրևանի պարեկները մեկ շաբաթում հայտնաբերել են երթևեկության կանոնների 5058 խախտում, ոչ սթափ 163 վարորդԴանակով հարձակում Փարիզում․ երեք մարդ վիրավորվել է, կասկածյալը ձերբակալվել է«Մանթաշի» ջրամբարի ջրթող փականը վնասվել է, 11 գյուղերում 27 ժամ ջուր չի լինիՌոնալդուն՝ պրոդյուսեր և դերասան. ինչ անակնկալ է սպասվում ֆուտբոլասերներինՔննարկվել են կանանց նկատմամբ բռնության, ընտանեկան բռնության կանխարգելման, դրանց դեմ պայքարի ուղիներըԵրևանի ավագանու՝ պատգամավոր դարձած անդամների մանդատները տրվել են ցուցակների հաջորդ թեկնածուներինՊուտինը հրաժարվում է ընդունել Փաշինյանին Կրեմլում. ՍուրենյանցԹեհրանն ադրբեջանական AzTV պետական հեռուստաալիքը ներառել է թշնամական ԶԼՄ-ների ցանկում
Կինը հայտնել է, որ ցերեկը ամուսինը պլաստմասե խողովակով խփել է իրեն, իսկ երեկոյան սեռական բռնության ենթարկել
Էկոնոմիկայի նախարարությունը զգուշացնում է․ քիմիական սրսկման աշխատանքներ են արվելուՍտամբուլում վերաբացվելու է Բեյքոզ թաղամասի Սուրբ Նիկողայոս հայկական եկեղեցին
«Թույլ տվեք անհապաղ զանգահարել կնոջը»․ Բաքվում պահվող Լյուդվիգ Մկրտչյանի փաստաբանը հրատապ դիմել է Ալիևին
Պուտինը պատրաստ չէ դադարեցնել պատերազմը. ԶելենսկիՀայտնաբերվել է 481 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները Եվրոն բանկերում գնվում է միջինը 410.70 դրամովTRIPP–ն ուղղակի սահմանափակում է ՀՀ–ի շփումներն Իրանի հետ․ Լարիսա ԱլավերդյանՓրկարարներն արագիլին դուրս են բերել արգելափակումից և տեղափոխել անասնաբուժական կլինիկաՍեբաստիայի փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվիՀայկ Կոնջորյանի եղբորը ծեծի ենթարկելու գործով ևս մեկ անձ է ձերբակալվելԶրահաբաճկոն, ինքնաձիգ, փամփուշտ. ՆԳՆ–ն հրապարակել է Եղվարդի ապօրինի հրաձգարանի կադրերը (տեսանյութ)
«Գրտնակով 5-6 անգամ խփի գլխին, չեմ գիտակցել՝ ինչ եմ անում». 20-ամյա Էդիկն անվրդով պատմում է, թե ինչպես է սպանել մորը (տեսանյութ)
Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ ահռելի միջոցներ են ստացել մարդիկ իրենց անարդյունք աշխատանքի համարՆոր ուժ չի նշանակում նոր անուն կամ թարմ ու ոչինչ չասող դեմք. նոր ուժը արդիական, առաջադիմական ու իրատեսական հայացքներն ու լուծումներն են. ԶաքարյանԻրանը հարվածներ է հասցրել Իրաքյան Քրդստանում գտնվող ռազմական օբյեկտներին Չարը միշտ չէ, որ ներկայանում է բացահայտ կերպով. հաճախ այն քողարկվում է բարեպաշտության, արդարության և նույնիսկ ճշմարտության լեզվով. Իսահակ ՍրբազանԿիևի վրա ռուսական հարձակման հետևանքով զոհերի թիվն աճել է. կա 100 վիրավորԻսպանիայում շոգից մահացել է արդեն ավելի քան 3800 մարդՓրկարարները հայտնաբերել են մոլորված երեխաներին․ նրանց կյանքին վտանգ չի սպառնումԳեղարքունիքի և Կոտայքի մարզերում մի շարք բնակավայրերում 24 ժամ ջուր չի լինիԱդրբեջանը վերջ է դրել Ռուսաստանի տարածաշրջանային գերիշխանությանը Հարավային Կովկասում. Ուկրաինայի արտաքին հետախուզության Ինչպե՞ս է Կոնջորյանի եղբայրը լկտի հայհոյանքներ ու սպառնալիքներ հնչեցնում Նաիրի Հակոբյանի հասցեին. ՏԵՍԱՆՅՈՒԹ 18+Դավիթ Ամալյանը Հայաստանում և Ադրբեջանում ձերբակալված ու պահվող քաղբանտարկյալների մեկ տարբերություն է նշելԱյսօրվանից հայկական կաթնամթերքի համար ռուսական շուկան ամբողջությամբ փակվեց. Դավիթ Անանյան
Armat Media լրատվական գործակալության խուզարկությունն ապօրինի է ճանաչվել
Հայկ Կոնջորյանի եղբոր ծեծի մասին հաղորդումը փոխանցվել է ՔԿ. կադրեր՝ ծեծի դեպքի վայրից (տեսանյութ)Փրկարարները Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում քաղաքացիներին օգնություն են ցույց տվելՌուսաստանը ավիահարվածներ է հասցրել Զապորոժիեի, Սումիի և Դնեպրոպետրովսկի մարզերում. կան զոհեր և վիրավորներՈստիկանապետի նախկին խորհրդականն ուզում է ընդլայնել Արջուտի ոսկու հանքը ու պոչամբար կառուցել․ «Հետք»Այսօր և՛ Հայաստանի, և՛ Բաքվի բանտերում ազատազրկվում է մեր ողջ ժողովուրդը. Ավետիք ՉալաբյանԱյսուհետ քաղաքացին կարող է լիազորել այլ անձի՝ իր փոխարեն լրացնելու եկամուտների տարեկան հայտարարագիրը. ՊԵԿ (տեսանյութ)Գագիկ Ծառուկյանի թիմակիցները նամակ փոխանցեցին ՀՀ-ում Իրանի դեսպանին (տեսանյութ)Իրազեկում․ Տավուշում գործարկվելու է էլեկտրական շչակՑավոք, այս քաղաքական հետապնդման մեջ ներգրավված են Իրանի քաղաքացիներ. դա չպետք է թույլ տրվի. Արման Աբովյան (տեսանյութ)

ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը՝ Մոսկվայի 1921 թ. մարտի 16-ի ռուս-թուրքական պայմանագրի 100-ամյակի կապակցությամբ

ՀՅԴ Բյուրոն հայտարարություն է տարածել Մոսկվայի 1921 թ. մարտի 16-ի ռուս-թուրքական պայմանագրի 100-ամյակի կապակցությամբ:

Հայտարարությունում ասվում է.

«Սիրելի հայրենակիցներ,

Լրանում է մեր պետության եւ ժողովրդի համար աղետալի նշանակություն ունեցած Մոսկվայի 1921 թ. մարտի 16-ի ռուս-թուրքական պայմանագրի ստորագրման 100-ամյակը։ Այդ պայմանագրի արդյունքում Հայաստանին պարտադրվեց հրաժարվել Արեւելյան Հայաստանի զգալի հատվածից՝ Կարսի մարզից, Սուրմալուի գավառից, Նախիջեւանից եւ այլն։

Տխրահռչակ պայմանագիրը ստորագրվեց միջազգային իրավունքի կոպտագույն խախտումներով, որոնք առ ոչինչ են դարձնում դրա իրավական ուժը։ Նախ, պայմանագրի կողմերը՝ Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետությունը եւ Թուրքիայի Ազգային մեծ ժողովը միջազգային իրավունքի սուբյեկտներ չէին հանդիսանում։ Երկրորդ, պայմանագիրը ստորագրող կողմերը որոշումներ են ընդունել պայմանագրի կողմ չհանդիսացող երրորդ երկրի՝ Հայաստանի տարածքներին վերաբերող հարցերի շուրջ, միչնդեռ միջազգային իրավունքի համաձայն պայմանագրերը կարող են վերաբերել բացառապես դրանք ստորագրող կողմերին, եւ չեն կարող այլ իրավունքներ ու պարտավորություններ ստեղծել դրան չմիացած կողմերի համար։

Հետեւապես պայմանագրի՝ Հայաստանին վերաբերող հատվածները չեն կարող օրինականության հետ որեւէ աղերս ունենալ։ Իսկ, 1921 թ. հոկտեմբերի 13-ի Կարսի պայմանագիրը, որը Հայաստանին առնչվող մասով նույնությամբ կրկնում էր Մոսկվայի պայմանագրի դրույթները, նույնպես միջազգային իրավունքի մաս չի կազմում այն հիմքով, որ բխել է Մոսկվայի պայմանագրի դրույթներից։ Կարեւոր է նկատել, որ Հայաստանին պարտադրվեց հրաժարվել Հայաստանի Առաջին Հանրապետության սուվերեն տարածքներից, որոնք թուրքական ագրեսիայի հետեւանքով բռնազավթվել էին 1920 թ. աշնանը։

Ներկայումս Հարավային Կովկասում շարունակաբար լարվող ռազմաքաղաքական իրավիճակն ու միջպետական հարաբերություններում առկա հակասությունները, տարածքային վեճերն ու էթնիկ հակամարտությունները, ակնհայտ են դարձնում, որ 1921 թ. Մոսկվայի պայմանագիրն իր հակաօրինական բնույթով, ի զորու չէ այս տարածաշրջանում ապահովել կայուն խաղաղություն եւ անվտանգ համակեցություն։

Այդ պայմանագիրն իր ընդգծված հակահայկականությամբ սպառնալիք է Հայաստանի ու հայ ժողովրդի գոյութենականությանը, ինչի ականատեսը եղանք ամիսներ առաջ, երբ Թուրքիայի անթաքույց հովանավորությամբ Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության նկատմամբ սանձազերծվեց հերթական լայնամասշտաբ ագրեսիան եւ օկուպացվեց վերջինիս տարածքի մեծ մասը։ Դրանից հետո էլ, ադրբեջանաթուրքական տանդեմը անթաքույց հավակնություններ է դրսեւորում Հայաստանի Հանրապետության նկատմամբ։

Մոսկվայի պայմանագիրը ոչ միայն չի զսպել Թուրքիայի՝ դեպի արեւելք ծավալվելու եւ Առաջավոր Ասիա թափանցելու պանթյուրքական-առավելապաշտական ծրագրերը, այլեւ հնարավորություն է տվել մարտավարական դադար առնել եւ պատեհ պահին, վերակազմակերպված ուժերով եւ միջազգային հարաբերությունների ապակայունացմամբ իրականացնել այդ ծրագրերը՝ վերածվելով միջազգային անվտանգային համակարգի գործուն սպառնալիքի։

ՀՅ Դաշնակցության Բյուրոն միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրում Հարավային Կովկասում եւ հարակից տարածքներում տեւական խաղաղության հաստատման շուրջ միջազգային նոր եւ իրավական պայմանագրի կնքման անհրաժեշտության վրա, որը միջազգային գործուն երաշխիքներով եւ բոլոր ժողովուրդների ու պետությունների օրինական շահերը հաշվի առնելով, ինչպես նաեւ արդար սահմանաբաժանմամբ կարող է այս տարածաշրջանում փակել արյունալի պատերազմների հարյուրամյակների էջը։

Հայաստանի Հանրապետությունում այս օրերին ստեղծված ներքաղաքական իրավիճակով պայմանավորված՝ ՀՅԴ Բյուրոն մինչեւ 2021 թ. հոկտեմբերի 21-ը հետաձգում է Մոսկվայի եւ Կարսի պայմանագրերի 100 ամյակի ներպետական եւ միջազգային միջոցառումների ծրագիրը:

Այս ընթացքում ՀՅ Դաշնակցության համաշխարհային ցանցը, Հայ դատի հանձնախմբերն ու գրասենյակները խնդրո առարկա հարցերով իրականացնելու են քաղաքական-հարաբերական աշխատանքներ։ Մասնավորապես՝ սույն հայտարարությունը, ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի Կենտրոնական գրասենյակի կողմից հասցեագրվելու է միջազգային այն քաղաքական կազմակերպություններին, որոնց ՀՅ Դաշնակցությունը անդամակցում է, ինչպես նաեւ Հայաստանում հավատարմագրված մի շարք դեսպանություններին։

Նաեւ անհրաժեշտ ենք համարում Հայաստանի Հանրապետության՝ լեգիտիմությունը կորցրած եւ հայրենիքի մի կարեւոր հատված թշնամուն հանձնած իշխանություններին խստորեն զգուշացնել՝ Թուրքիայի Հանրապետության հետ չմտնել բանակցային այնպիսի գործընթացների մեջ, որոնք կարող են ենթադրել Մոսկվայի պայմանագրի կամ դրանից ածանցված Կարսի պայմանագրի դրույթների ճանաչում ՀՀ կողմից, ինչը թուրքական պետության 100-ամյա նպատակն է։ Կարեւոր ենք համարում հիշեցնել, որ ո՛չ Մոսկվայի եւ ո՛չ Կարսի պայմանագրերը ճանաչված չեն Հայաստանի Հանրապետության կողմից, դրանք ճանաչված չեն եղել նույնիսկ Խորհրդային Հայաստանի կողմից՝ երբ հնարավորություն է եղել արտահայտել սեփական կամքը։

Համոզված ենք՝ մեր ժողովրդի համախմբած աշխատանքով, ուժեղ Հայաստանով եւ համերաշխ հասարակությամբ կարողանալու ենք քայլ առ քայլ վերատիրանալ մեր ժողովրդի ոտնահարված իրավունքներին եւ վերականգնել համազգային արժանապատվությունը։