Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Մամուլ

Դատախազությունը հաստատեց Թագուհի Թովմասյանին. ինչ է սահմանում Ինտերպոլի կանոնադրությունը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը երեկ ուշագրավ փաստաթուղթ հրապարակեց Հայաստանի եւ Ինտերպոլի միջազգային քրեական ոստիկանության համագործակցության խայտառակ դրվագի մասին, ինչին ի պատասխան՝ ՀՀ գլխավոր դատախազությունը օրվա վերջում պարզաբանում տարածեց:

Այդ պարզաբանման շուրջ պատգամավոր Թագուհի Թովմասյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում տվեց իր մեկնաբանությունները:

«Ամենևին հարկ չհամարելով անդրադառնալ ՀՀ գլխավոր դատախազության պաշտոնական պատասխանի լիրիկական զեղումներին՝ անհրաժեշտություն եմ համարում անդրադառնալ դատախազության հրապարակած մասնագիտական պնդումներին, որոնք անկասկած հիմնազուրկ են: Այսպես, դատախազությունը մեզ «պարզաբանում է», որ միջազգային քրեական ոստիկանության կազմակերպությունը՝ Ինտերպոլը, քրեական արդարադատության ոլորտի պատասխանատու կառույց չէ: Ըստ դատախազության՝ Ինտերպոլը գործի հանգամանքներ, փաստական տվյալներ չի ուսումնասիրում, մեղադրանքի հիմնավորվածության կամ իրավաչափության վերաբերյալ գնահատականներ տալու ոչ միայն իրավասություն չունի, այլեւ չի ստուգում մանրամասները։

Այս դեպքում հարց է առաջանում՝ ինչպես է որոշում կայացնում Ինտերպոլը, ինչի հիման վրա, եթե ոչ փաստական տվյալների: Հատուկ դատախազության եւ մեր լայն հանրության համար պարզաբանում եմ, որ Ինտերպոլի կանոնադրության 3-րդ հոդվածը սահմանում է. «Կազմակերպությանը խստիվ արգելվում է ձեռնարկել քաղաքական, ռազմական, կրոնական կամ ռասայական բնույթի որեւէ միջամտություն կամ գործողություն»:

Այս հոդվածի հիմնական նպատակը, համաձայն Ինտերպոլի պաշտոնական պարզաբանումների, հետևյալն է`

ա) Ինտերպոլի՝ որպես միջազգային կազմակերպության անկախության եւ չեզոքության ապահովում,
բ) հանձման մասին միջազգային նորմերին համահունչ լինելը,
գ) անձանց պաշտպանությունը ապօրինի քրեական հետապնդումներից։

Ինտերպոլի կանոնադրության 36-րդ հոդվածի համաձայն՝ Փաստաթղթերի վերահսկման հանձնաժողովն է, որ պատասխանատվություն է կրում այն բանի համար, որ կազմակերպության կողմից անձին վերաբերող փաստաթղթերի շրջանառությունը համապատասխանի կանոնադրության 3-րդ հոդվածի պահանջներին:

Իսկ երբ ծանոթանում ենք այդ մասնագիտական հանձնաժողովի կանոնակարգի 34-րդ հոդվածին, այն հստակ սահմանում է, որ նախքան որևէ անձնական տվյալ շրջանառության մեջ դնելը հանձնաժողովը պարտավոր է հոգ տանել, որ այդ տվյալների շրջանառությունը համապատասխանի Ինտերպոլի կանոնադրության 3-րդ հոդվածի պահանջներին:

Իսկ հանձնաժողովի կանոնադրության 34-րդ հոդվածի 3-րդ մասը հստակ սահմանում է՝ որպեսզի հանձնաժողովը կարողանա համոզվել, որ անձի տվյալների շրջանառումը Ինտերպոլի խողովակներով չի խախտում Կոնվենցիայի 3-րդ հոդվածը, բոլոր վերաբերելի էլեմենտները պետք է ուսումնասիրվեն, և դրանցից առաջինը պետք է ուսումնասիրվի հանցանքի բնույթը, այն է՝ ներկայացված մեղադրանքը և դրա հիմքում դրված փաստերը»,- պարզաբանեց անկախ պատգամավորը:

Ահա Ինտերպոլի կանոնադրությունը, գործառույթները եւ առաջադրված մեղադրանքներին հիմնավորվածությունը կասկածի տակ դնելու իրավական ուղիները: Ստացվում է՝ դատախազությունը հաստատեց պատգամավորին, բայց այլ ձեւակերպմամբ»:

Մանրամաները՝ թերթի այսօրվա համարում: