ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի Իրանի և Ռուսաստանի դեմ
Ամերիկյան իշխանությունները հաջորդ շաբաթ կարող են պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ` 2020 թվականին ԱՄՆ նախընտրական ընտրություններին ենթադրյալ միջամտության պատճառով: Այս մասին հաղորդում է CNN-ը:
Հեռուստաալիքի եթերում լրագրողը, վկայակոչելով աղբյուրների, նշել է, որ պատժամիջոցներ կսահմանվեն նաեւ Իրանի դեմ:
«Բայդենի վարչակազմը պատասխան կտա և դա կանի արագ ՝ պատժամիջոցներ կիրառելով հավանաբար արդեն հաջորդ շաբաթ»:
Մեկ օր առաջ Սպիտակ տունը հայտնեց, որ դեռ որոշում չի կայացրել ընտրություններին «միջամտելու» համար Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին: Դրանից առաջ հաղորդվում էր, որ Միացյալ Նահանգները մտադիր է պատժամիջոցներ կիրառել ընտրությունների ժամանակ միջամտության վերաբերյալ հետախուզական զեկույցից հետո: