Դոնալդ Թրամփը հույս ունի, որ Մեգան Մարքլը կառաջադրվի ԱՄՆ-ի 2024 թվականի նախագահական ընտրություններին
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հույս ունի, որ արքայազն Հարրիի կինը ՝ Մեգան Մարքլը, 2024 թվականին կառաջադրի իր թեկնածությունը նախագահի պաշտոնում: Այդ մասին հայտնում է Fox News- ը:
Սպիտակ տան նախկին ղեկավարը մեկնաբանել է այն տեղեկությունները, թե իբր Մարքլը քննարկում է նման հնարավորությունը և հանդիպել է ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչներին:
«Հուսով եմ, որ այդպես կլինի: Եթե դա տեղի ունենա, ապա ես ավելի տրամադրված կլինեմ առաջադրվել»,-ասել է Թրամփը:
Թրամփը հիշեցրել է նաեւ վերջերս արքայազն Հարրիի ու Մարքլի հարցազրույցը ամերիկյան հեռուստահաղորդավարուհի Օփրա Ուինֆրիի հետ: Նա նշել է Ելիզաբեթ Երկրորդ թագուհու հետ իր հանդիպման մասին և ասել է, որ համարում է նրան զարմանալի անձնավորություն: