«Իմ քայլը» խմբակցության նախաձեռնությամբ մարտի 19–ին ԱԺ արտահերթ նիստ կգումարվի
«Իմ քայլը» խմբակցության նախաձեռնությամբ մարտի 19–ին՝ ժամը 11։00–ին, ԱԺ արտահերթ նիստ կգումարվի։ Այս մասին տեղեկանում ենք ԱԺ պաշտոնական էջից։
Օրակարգում «ՀՀ Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթն է։