ՄԱԿ-ը հայտնում է՝ աշխարհում սովի մակարդակը նվազել է, սակայն վտանգները պահպանվում ենՍպիտակ տունը դժգոհ է Էդվարդ Միլիբենդին Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավար նշանակելու կապակցությամբԱվտովթար Լոռու մարզում․ 3 վիրավորներից մեկը ռեանիմոբլիով տեղափոխվել է Երևանի ԲԿՉեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Արարատ-Արմենիան» հաղթեց «Շեմրոկ ՌովերսինՎահան Կոստանյանը Կանադայի Սենատում քննարկել է երկկողմ համագործակցության ընդլայնումըՄեծամորում 27-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի, ով հիվանդանոցում մահացել էԾառուկյանն ու իրանցին առերեսվեցին, ցուցմունքների մեծ մասը սուտ էր, դա ցույց ենք տվել. պաշտպան (տեսանյութ)Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում․ դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկԼարված մթնոլորտ՝ ՔԿ-ի դիմաց, ոստիկանները չեն կարողանում տեղ ազատել, որ Ծառուկյանին ՔԿ-ից տանեն (տեսանյութ)Հայտնի են Ազգային ժողովում «Հայաստան» դաշինքը ներկայացնող պատգամավորներըՌուբեն Ռուբինյանի կարգադրություններով ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններիցԱղոթում ենք Հայաստանի և Ամենայն հայոց կաթողիկոսի համար․ մետրոպոլիտ ԱնտոնիոսՀԾԿՀ-ում ԵՄ փորձագետների մասնակցությամբ քննարկվում են էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումներըԳարիկ Սարգսյանը լքում է Վեդի համայնքի ղեկավարի պաշտոնը, վերցնում է պատգամավորական մանդատը
Զինծառայող է մահացել. Քննչական կոմիտե
Ժամանակն է հեռանալու. նա կnրծանում է ֆուտբոլը. Տեբասը՝ Ինֆանտինոյի մասին1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայումԹրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելըԿարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմումՉկա որևէ մարդ, որ ցանկանա հաղթանակ չունենալ, պարտված ապրել․ Բագրատ արք. ԳալստանյանԿենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին էՀրաձիգ Աիդա Ազատյանը նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալըԿատարը, Եգիպտոսը, Պակիստանը ԱՄՆ-ին և Իրանին առաջարկել են 10-օրյա հրադադարՎրաստանից արտաքսել են Ադրբեջանի և այլ երկրների քաղաքացիներիՀրդեհ է բռնկվել Լուսակունք բնակավայրում․ հրշեջները կանխել են հրդեհի տարածումըՉինացի զինվորները Հարավչինական ծովում բախվել են ֆիլիպինցի զինվորների հետ. կա վիրավորԸմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք առաջնությանըԲաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է հայ գերիների բողոքների քննությունըԻսրայելը Գազայի հատվածը կիսում է երկու մասիԿողբում 48-ամյա վարորդը «Opel»-ով բախվել է արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ 2 վիրավոր կաՆարեկ Կարապետյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցի քննարկումը հետաձգվեցՀրաձիգ Հայկ Մինասյանը դարձել է աշխարհի չեմպիոնԿտրուկ վատացել է Անդրանիկ Թևանյանի ինքնազգացողությունըՀաղթանակի ճանապարհը տրվում է տառապանքով․ Բագրատ ՍրբազանՌԴ-ի համար խնդիրը ոչ թե Հայաստան-Ադրբեջան գործընթացն է, այլ այդ գործընթացներից դուրս մնալու վտանգըԱրթուր Օսիպյանը դատական հայց է ներկայացրել Փաշինյանի դեմ. դատարանը վարույթ է ընդունելԻրավական կամայականությունը՝ որպես ինքնադատաստանի ինստիտուցիոնալացման նախադրյալ. ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնություն«Սա այն դեպքերից է, երբ կալանքը դառնում է ոչ թե դատավարական միջոց, այլ ուղերձ բոլոր նրանց, ովքեր կհամարձակվեն քննադատել իշխանությունն ուզուրպացրածներին». ՀովասափյանԻրանի կողմից Հորդանանում հրթիռային հարվածների հետևանքով զոհվել և վիրավորվել են ամերիկացի զինծառայողներԱնահիտ Մանասյանն այցելել է Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսերՈւկրաինայի ԶՈւ-ի hարվածները Wildberries-ի պահեստներին կարող են ռшզմական հանցագործnւթյnւն լինել. ՄԱԿՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում պետբյուջե է վճարել շուրջ 12,6 մլրդ դրամի հարկեր և տուրքեր՝ 62 տոկոսով ավելի 2025-ի 1-ին կիսամյակից. Ռոմանոս ՊետրոսյանԱնկախ աուդիտ՝ «Վեոլիա Ջուր»-ի ջրամատակարարման և սպասարկման որակը գնահատելու համար Ձկան և ձկնամթերքի արտահանման նոր հնարավորություն․ արտադրողները հրավիրվում են առցանց հանդիպման Արարատ Միրզոյանը շնորհավորել է Էդվարդ Միլիբենդին Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնելու առթիվՄի քանի օրից կինոն սկսվելու է. Արթուր ԴանիելյանՀայհիդրոմետը զգուշացնում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակի մասինՓրկարարները հայտնաբերել են զբոսաշրջիկին և համապատասխան օգնություն ցույց տվել«Կորպուս Գաստրոբար»-ում հայտնաբերվել է վտանգավոր սննդամթերք, մեկ արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է
Ովքեր են «Ուժեղ Հայաստան» դաշինքից ինքնաբացարկ հայտնել
Մշակույթ

ՔՈԱՖ-ը, Դեբետի համայնքապետարանն ու «Գրադարակ գրադարաններ» ՀԿ-ն հիմնում են ժամանակակից գրադարան Դեբետ գյուղում

«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը (ՔՈԱՖ), Դեբետի համայնքապետարանը եւ «Գրադարակ գրադարաններ» հասարակական կազմակերությունը, որ ժամանակակից գրադարաններ է կառուցում Հայաստանի ու Արցախի գյուղական համայնքներում, ՔՈԱՖ-ի երեւանյան գրասենյակում ստորագրեցին համագործակցության հուշագիր։

Այս եռակողմ համագործակցության արդյունքում Լոռու մարզի Դեբետ գյուղի համայնքապետարանի շենքի 2-րդ հարկում կհիմնվի բազմաֆունկցիոնալ, ժամանակակից գրադարան, որը բացի զուտ գրադարան լինելուց, նաեւ կլինի սեմինարների, աշխատարանների ու տարբեր միջոցառումների անցկացման հարմարավետ վայր։

Նոր գրադարանը հիմնվում է ՔՈԱՖ-ի «ՍՄԱՐԹ Դեբետ» նախաձեռնության շրջանակներում, որը հավակնում է դառնալ գյուղական համայնքի համապարփակ զարգացման օրինակելի մոդել։ 

«Մեր ՍՄԱՐԹ Դեբետ» նախաձեռնության արդյունքում Դեբետն ամբողջությամբ տրանսֆորմացնում ենք ՍՄԱՐԹ գյուղի, եւ, վերափոխելով համայնքապետարանի շենքը, չէինք կարող այնտեղ չկառուցել 21-րդ դարի գրադարան, որի առկայությունը պարզապես անհրաժեշտություն է յուրաքանչյուր համայնքի համար։ Ավելին՝ գրավիչ գրադարանը կապահովի նաեւ համայնքի բնակիչների ավելի մեծ հոսք դեպի համայնքապետարան, ինչը շատ կարեւոր է։

Այս նախագծի շրջանակներում կարեւորում ենք համագործակցությունը հենց «Գրադարակ գրադարաններ» ՀԿ-ի հետ, որն ունի գյուղական համայնքներում ժամանակակից գրադարաններ կառուցելու առաքելություն եւ փորձ»,- նշում է ՔՈԱՖ-ի գործադիր տնօրեն Կորյուն Խաչատուրյանը։

Գրադարանը, որ կզբաղեցնի 100քմ տարածք, կունենա փոքրիկ սենյակ՝ լռության պայմաններում աշխատելու կամ ուսանելու համար, ինչպես նաեւ ավելի խոշոր սրահներ միջոցառումների եւ հանդիպումների համար։ 

«Այս պահին էլ համայնքապետարանում գործող գրադարանից օգտվողներ կան, բայց այն քիչ մոտիվացնող է, եւ գրքերի վիճակն էլ շատ լավ չէ, իսկ նոր գրադարանն իր գրավչությամբ, գրքերի տեսականիով կմեծացնի մարդկանց հոսքը դեպի գրադարան»,- նշում է Դեբետի համայնքապետ Աշոտ Ղազարյանը։

Գրադարանը, որ նախատեսված է միաժամանակ 3-6 տարեկան երեխաների, 7-17 տարեկան դպրոցականների ու 18-ից բարձր անձանց համար, հագեցած է լինելու անհրաժեշտ սարքավորումներով՝ համակարգիչ, պրոյեկտոր, էկրան, բարձրախոսներ, խոսափող, յուրահատուկ ու հարմարավետ կահույք։ Գրքերի քանակն աստիճանաբար կաճի՝ 400-ից հասնելով մինչեւ 4000 անուն գիրք։ Հասանելի կլինեն նաեւ սեղանի խաղեր։

«Այս համագործակցությունը կարեւորում ենք երկու հիմնական պատճառով. նախ, ուրախ ենք, որ մուտք ենք գործում մի նոր համայնք ու այսուհետ կարող ենք Լոռու մարզի ավելի շատ բնակիչների սպասարկել, եւ բացի այդ, սա նաեւ շահույթ չհետապնդող կազմակերպությունների միջեւ արդյունավետ համագործակցության հաջող փորձ է։ Հանուն ավելի լավ Հայաստանի մեր ուժերի համախմբումը պետք է բոլորիս համար
առաջնահերթություն դառնա»,- ընդգծում է «Գրադարակ գրադարաններ» ՀԿ-ի համահիմնադիր-տնօրեն Արուսիկ Զեյնալյանը։

Նախագծի արժեքը կազմում է 40,000 ԱՄՆ դոլար։ Գրադարանի կառուցման եւ կահավորման բոլոր ծախսերը հոգում է ՔՈԱՖ-ը, «Գրադարակ գրադարաններ» ՀԿ-ն ապահովելու է հաստատության շարունակական ու սահուն գործառնությունը՝ այդ թվում գրադարանավարի մեկ հաստիքի ապահովումը, որը կհամալրվի տեղաբնակ մասնագետի կողմից։ Իսկ Դեբետի համայնքապետարանն էլ ապահովելու է գրադարանի շաբաթական 7 օր հասանելիությունն ու հոգալու է գործառնական ծախսերի մի մասը։