Միանում եմ պրն. Ռ. Քոչարյանի այն տեսակետին, որ խնդրո առարկա 52 մլրդ դրամն անհրաժեշտ է ձևակերպել որպես ՀՀ կառավարության պարտք Հիմնադրամին. Արկադի Ղուկասյան
Ս.թ. մարտի 15-ին Արցախում ինտերնետի խնդիրներով պայմանավորված տեխնիկական պատճառներով չեմ կարողացել լիարժեք մասնակցել Հոգաբարձուների խորհրդի հեռավար նիստին և արտահայտել իմ տեսակետը օրակարգի թիվ մեկ հարցի վերաբերյալ:
Արցախի երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը հայտարարությամբ դիմել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդին.
«Սույնով ուզում եմ հաստատել, որ հաշվի առնելով Հիմնադրամի հաշվետվության շուրջ ստեղծված բարդությունները և ելնելով կառույցի հեղինակությունը անհարկի շահարկումներից զերծ պահելու անհրաժեշտությունից, միանում եմ պրն. Ռ. Քոչարյանի այն տեսակետին, որ խնդրո առարկա 52 մլրդ դրամն անհրաժեշտ է ձևակերպել որպես ՀՀ կառավարության պարտք Հիմնադրամին՝ 3-5 տարվա ընթացքում վերադարձնելու պայմանով, և որ «Հայաստան» հիմնադրամն, իր հերթին, պետք է հիշյալ գումարը ծախսի Արցախի կարիքները հոգալուն ուղղված բազմաթիվ ծրագրերի վրա։
Ա. Ղուկասյան
17.03.21
Ստեփանակերտ»։