Առնակ Ավետիսյանը նշանակվել է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար
Առնակ Ավետիսյանը նշանակվել է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար: Այս մասին տեղեկանում ենք ԱԺ կայքից:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 12-րդ մասով և հիմք ընդունելով Ա. Ավետիսյանի 2021 թվականի մարտի 16-ի դիմումը` կարգադրում եմ.
1. 2021 թվականի մարտի 17-ից Առնակ ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար» ,-ասվում է ԱԺ նախագահի որոշման մեջ: