Կենտրոնը ձեռի հետ վերածում են մի մեծ խոզանոցի... Արմեն ՀովասափյանՊուտինն ու Թրամփը կարող են հանդիպել Չինաստանում. ՈւշակովԱդրբեջանն ու Վրաստանը թարմացրել են սահմանազատման հանձնաժողովի կազմըՀայ երկու բռնցքամարտիկ դուրս է եկել Եվրոպայի եզրափակիչԿիևը ժամկետից շուտ դադարեցրել է Մայամիում բանակցություններըԵրևանում 20-ամյա վարորդը «BMW»-ով Հաղթանակ կամրջից Իսակով ընթանալիս բшխվել է երթևեկությունը կարգավորող ցուցանակին, ապա բետոնե արգելապատնեշին ու մասամբ հայտնվել դրա վրաԱՄՆ-ն և Ուկրաինան քննարկել են անվտանգության երաշխիքներն ու Կիևի՝ ԵՄ-ին անդամակցելու հարցը. ՈւիթքոֆՄիշտ մտածում եմ` եթե հայրս վաղ տարիքում կյանքից չհեռանար, հնարավոր է՝ ֆուտբոլիստ չդառնայի․ ՄխիթարյանՎարորդական վկայականներ տրամադրվում են միայն օրենքով սահմանված կարգով․ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինելԹրամփը Զելենսկուց պահանջել է դադարեցնել ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարձակումներըՌուսաստանում լիցենզիայից զրկված լաբորատորիաները կարող են աշխատել Հայաստանում․ «Իզվեստիա»Զապորոժիեին հասցված հարվածի հետևանքով բազմաթիվ զոհեր կանՔաղաք, որտեղ միահյուսվում են պատմությունն ու մշակույթը, իսկ նոր գաղափարներն ու հնարավորությունները ճանապարհ են բացում դեպի նոր հորիզոններ․ ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունՈւժգին երկրաշարժ Պանամայում. կան մի քանի տասնյակ զոհեր
Զինծառայողի դի է հայտնաբերվել` հրազենային վնասվածքով
Ֆրանսիայում բողոքի ցույցերի հետևանքով պատճառված վնասի չափը կազմել է առնվազն 30 միլիոն եվրոԴոլարն էժանացել էԴուրս եկեք քաղաք. Ավինյանը շնորհավորել է մայրաքաղաքի տոնն ու խոստացել բարձր տրամադրությունՈւկրաինական բանակը ԱԹՍ-ներով hարվածել է ՌԴ Ռոստով քաղաքին․ տnւժածների մասին տեղեկատվությունը ճշտվում էԵրկրում անվտանգություն ասվածը միայն թղթի և գովազդային արշավների շրջանակներում է. Տիգրան ԱբրահամյանՊուտինն ինձ ասաց, որ չի կարող հավատալ, որ ինձ հաջողվեց կարգավորել հայ-ադրբեջանական հակամարտությունը. Դոնալդ ԹրամփԱդրբեջանը միջազգային ճանապարհորդների խումբ է տարել օկուպացված Արցախի Մեխակավանի շրջանԻսկ որտե՞ղ են այդ աղբամանները... Մաղթում ենք Հայաստանի մայրաքաղաքին շարունակական հաջողություններ իր յուրահատուկ կերպարը պահպանելու գործում. ՀՀ-ում ՌԴ դեսպանությունԷրեբունուց Երևան դարձած մեր մայրաքաղաքը երբեք Էրիվան չի դառնալու․ Սամվել Կարապետյան30-ամյա կինը հայտնել է, որ սեռական բռնության է ենթարկվել հյուրանոցում, ավտոմեքենայում ու նաև խոտերի մեջԲրազիլական զինվшծ տղամարդը ներխուժել է մանկապարտեզ և շուրջ երեք ժամ պատանդ պահել 13 երեխայիԹրամփի և Պուտինի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվելԻշխանությունը փորձում է ոչնչացնել Ծառուկյանի բիզնեսը, բայց փլուզում է տնտեսության ճյուղեր՝ հազարավոր մարդկանց թողնելով առանց օրվա հացի․ Արման ԱբովյանՀանգստյան օրերին սպասվում է առանձ տեղումների եղանակ ՀԿ-ները հայտարարություն են արել, Իոաննիսյանը դրան չի միացել. «Հրապարակ»Դեսպանների հետ ակտիվ հանդիպումներ են սկսել. «Հրապարակ»Հոկտեմբերի 13-ին ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպում կկայանա․ ո՞վ է ընդունելու նրանց․ «Ժողովուրդ»Հայաստանը 240 մլն դոլար նոր վարկ կվերցնի. «Հրապարակ»ՔՊ-ական Արփի Դավոյանը տուն առ տուն քարոզարշավ է անում Ստեփանավանում. «Ժողովուրդ»Սյունիքում կրկի՞ն ադրբեջանցիներ. «Հրապարակ»Ի՞նչ ունեցվածք ունի Ծառուկյանի գործով քննչական վարչության պետ Դավիթ Մանուչարյանը. «Ժողովուրդ»Սրբազանի գործը մտել է փակուղի. «Հրապարակ»ՀԷՑ-ի խոշոր վթարի պատճառը հին տրանսֆորմատո՞րն է․ փորձագետները մտահոգված են. «Ժողովուրդ»Կադրային բանկի անակնկալները. «Հրապարակ»ՄՔԴ-ի դեմ ցանկացած քայլ հարված է զանգվածային հանցագործությունների զոհերին․ դատարանի նախագահՀրշեջները կանխել են կրակի տարածումը դեպի տունՇարունակում ենք ջանքերը՝ Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու ուղղությամբ․ դեսպանՎրաստանում ապօրինի միգրանտների դեմ ստուգումների արդյունքում 64 մարդ է ձերբակալվելԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանում դիտորդի մասնակցությամբ արձանագրված միջադեպինՎերաքննիչ դատարանը անփոփոխ է թողել Գագիկ Ծառուկյանին կալանավորելու մասին որոշումըԹրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ շատ հաջող զրույց է ունեցելՄիասնական ժամերգություն և նախատոնակ՝ Սրբոց Թարգմանչաց տոնին ընդառաջՈւկրաինայի հարձակումը իրանական նավի վրա սպառնում է Կասպից ծովի անվտանգությանը․ ՓեզեշքիանՔոչարյանը կարևորել է ազատությունից զրկված անձանց հոգեկան առողջության պաշտպանությունը
Հասարակություն

90 տարեկան և դրանից բարձր տարիքի կենսաթոշակառուները կենսաթոշակի հետ կստանան հավելում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շրջանառության մեջ է դրել «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի փոփոխությունների և լրացումների մասին նախագիծը, որով բարեփոխումներ են առաջարկվում մի շարք ուղղություններով:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը նշեց, որ նախագծով առաջարկությունները վերաբերում են ազգաբնակչության առավել խոցելի խմբերին: Մասնավորապես, նոր փոփոխություններով առաջին և երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք և 90-ից բարձր կենսթաշակառուները ստիպված չեն լինելու ամեն տարի գնալ բանկ:

«Գիտենք, որ 12 ամիսը մեկ անհրաժեշտություն կա, որ կենսաթոշակառուն ներկայանա բանկ նույնականացման գործընթացի համար: Մեր բարեփոխումը վերաբերում է նրան, որ 12 ամիսը մեկ բանկ գնալու դրույթը դուրս գա առաջին և երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող, ինչպես նաև 90-ից ավելի տարիք ունեցող անձանց համար»,- ասաց Դավիթ Խաչատրյանը: Նույնականացումը կկատարվի սոցիալական աշխատողների կողմից տնայցերի միոջոցով:

Դրանից բացի, նախագծով առաջարկվող փոփոխություններով 90 տարեկան և դրանից բարձր տարիքի կենսաթոշակառուներին կենսաթոշակի հետ կտրամադրվի հավելում: Թե դա որքան կլինի, Դավիթ Խաչատրյանը դեռ չի հստակեցնում, միայն նշեց, որ հավելումների հաշվարկման մեդթոդաբանությունը կընդունի կառավարությունն առանձին որոշումով:

«Ամեն դեպքում հաշվարկման մեջ փորձում ենք դնել պրոգրեսիվ աճի տրամաբանությունը: Հիմա չեմ կարող կոնկրետ թիվ հնչեցնել, կարող եմ ասել, որ տոկոսային հավելում է լինելու»,-ասաց նախարարի տեղակալը:

Հարցին, թե ինչու 90 և բարձր տարիքի շրջանակն է ընտրվել, այլ ոչ, ասենք, 80 և բարձր, Դավիթ Խաչատրյանը նշեց, որ իհարկե, նախընտրելի է ավելի մեծ խումբ ներառել, սակայն գնում են փուլային ճանապարհով՝ ներառելով առավել խոցելի խմբի քաղաքացիներին:

«Պարզ է, որ 90-ից բարձր տարիքի անձանց մոտ խնդիրները շատ են՝ կապված դեղորայքի, տեղաշարժի հետ և այլն: Մոտ 11 հազար կենսաթշակառու ունենք, որոնց վերաբերելու է այս փոփոխությունը: 80-ից բարձրին, իհարկե, կանդրադառնանք, սակայն ինչպես նշեցի, գնում ենք փուլային տարբերակով: Ասեմ, որ նման հավելում տրամադրելու դրույթ դեռ չի եղել: Սա պիլոտային կարելի է անվանել»,- ավելացրեց նախարարի տեղակալը:

Նախագիծը ներկայում դրված է հանրային քննարկման, արդյունքները ամփոփվելուց հետո կներկայացվի կառավարությանը, որից հետո այն կմտնի Ազգային ժողով: Դավիթ Խաչատրյանը վստահեցրեց, որ ամեն ինչ անելու են երկրորդ կիսամյակում այս կարգավորումներն ուժի մեջ մտցնելու համար: