Ալիևը հրամայել է հուշարձանների վրայից ջնջել հայկական գրությունները
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամայել է Արցախի Հանրապետության օկուպացված տարածքներում գտնվող հուշարձանների վրայից ջնջել բոլոր հայկական գրությունները: Այս մասին Twitter-յան իր էջում հայտնել է Նիդերլանդներում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը։
«Ադրբեջանի բռնապետն անձամբ է հրահանգել ջնջել Արցախի օկուպացված տարածքներից հայկական հետքերը։ Ալիեւի ռեժիմի ռազմական հանցագործությունները շարունակվում են ամբողջ ծավալով», - գրել է Բալայանը։
The #Azerbaijan|i dictator personally instructs to wipe off Armenian traces from the occupied areas in #Artsakh. #WarCrimes by @presidentaz regime continue at full scale. @europanostra @Jos_Douma @NLMFAEurope @MFA_Lu https://t.co/a0weBzJ2A7
— Tigran Balayan (@tbalayan) March 17, 2021