NEWSPRESS.am֊ի անձնակազմը մեկնում է արձակուրդ. աշխատանքները կվերսկսենք սեպտեմբերի 1-իցՄոտ 25 հազար անօրինական միգրանտներ Սեուտայից վերադարձել են ՄարոկկոԼատվիա–Բելառուս սահմանին տեխնիկական խափանում է առաջացել․ սահմանային հսկողությունը դադարեցված էՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն կարող է հրաժարական տալԿորսիկայի ժողովն ընդունել է բանաձև, պահանջվում է անհապաղ ազատ արձակել ապօրինի պահվող հայ գերիներինՀԾԿՀ-ն ուսումնասիրել է «Երևանի ՋԷԿ»-ի էներգաբլոկի աշխատանքըՀայր Ասողիկը կիրակի Սուրբ Պատարագ կմատուցի Մայր ՏաճարումՀայկական ալկոհոլի վաճառքները ՌԴ-ում նվազում են․ կոնյակի անկումը հասել է 12 տոկոսիWildberries-ի պահեստների վրա հարձակումները վնասներ են պատճառել նաև հայ գործարարներինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուԵրևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցՆախաձեռնվել է քրեական վարույթ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով․ տղայի մարմին է հայտնաբերվելԳագիկ Ծառուկյանի դստեր նոր հրապարակումըՌուբեն Վարդանյանի կինը կրկին դիմել է Փաշինյանին և Ալիևային՝ Բաքու այց կազմակերպելու համարԻրանի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակըՇոգ եղանակի պատճառով աճել է էլեկտրաէներգիայի սպառումը, ինչը հանգեցնում է վթարների․ Ռոմանոս ՊետրոսյանՄոսկվան արձագանքել է ԵԱՏՄ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանըՖրանսիան ուժեր է տեղակայել Իսպանիայի սահմանին՝ Սեուտայի միգրացիոն ճգնաժամի ֆոնինՄԻՊ-ի և ՔԾ ներկայացուցիչները քննարկել են ազատազրկվածների իրավունքների պաշտպանությունըԲաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների «դատավարությունը»«Արարատ» ռեստորանային համալիրի դիմաց 23-ամյա երիտասարդը ատրճանակից մի քանի կրակոց է արձակելԱԺ-ում լրագրողների աշխատանքի նոր սահմանափակումները մտահոգել են մասնագիտական կառույցներինՌոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը՝ դատարանի տարօրինակ որոշմանըԲաքվի էլիտար բնակելի համալիրներից մեկում հրդեհ է բռնկվելԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվել. ՓաստինֆոԵԱՏՄ-ում ընդլայնվում է նավիգացիոն կնիքների կիրառումը բեռնափոխադրումների վերահսկման համարՈւկրաինան ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները․ ԶախարովաՓաշինյանի որոշումներով 7 պաշտոնյա ազատվել է պաշտոնիցԻսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինԱրայիկ Հարությունյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնիցՈւկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանը կորցրել է 1.6 միլիոն զինվոր. ԶելենսկիԱվարտվել են բանակցությունները հայկական ձկնարտադրանքի՝ վրացական շուկայում իրացման հարցումԳևորգ Պապոյանը «Արարատցեմենտում» ներկայացրել է նորանշանակ կառավարիչ Դավիթ ԳևորգյանինՇիրակի մարզի քրեական ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԵրախտագիտության մեդալով է պարգևատրել Կիպրոսում հայ համայնքի ներկայացուցիչըՀիմնական խնդիրը մնում է՝ ինչպես կանխել ապօրինի կալանավորումների պրոցեսը․ ԱբրահամյանԹբիլիսյան խճուղում բախվել են «Nissan»-ը ու «Ford»-ը․ օպերատիվ են գործել պարեկներըԵրևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանըՀայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայի սահմաններումՆիկոլ Փաշինյանի հերթական հատիկառհատիկըՆԳ նախարարի հրամանով Օլիվյե Լեֆեբվրը պարգևատրվել է հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համարՆարեկ Կարապետյանը լրատվամիջոցների հետ խոսելիս մի քանի բավականին ուժեղ սուտ պնդումներ է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
45-ամյա օտարերկրացի տղամարդը Տիգրան Մեծի պողոտայում տաբատն իջեցրած պառկել է նստարանին
Մի քանի ամսում ռուսները Ուկրաինայում ոչնչացրել են 200 բենզալցակայանԲարձր ենք գնահատում այն աջակցությունը, որը Պորտուգալիան ցուցաբերում է ՀՀ-ԵՄ զարգացման գործում Նուբարաշենում կիրականացվեն սրսկման աշխատանքներ․ բնակիչներին հորդորում են փակել պատուհանները«Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀրազդանի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել հերթական «հսկան»Քննարկվել են Շիրակի մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներ
Մամուլ

Անարժեք Հայաստան․ նիկոլիզմի հիմքը. «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է.

«Ցանկացած իշխանության որակի, արժեհամակարգի գնահատման կարևոր չափանիշերից մեկն այն է, թե արդյոք իշխանությունն առաջնորդվում է սկզբունքներո՞վ, արժեքներո՞վ, համոզմունքներո՞վ, թե՞ շահերով։

Այս հարցադրման պատասխանը գործող իշխանության ու հատկապես այն մարմնավորող Նիկոլ Փաշինյանի պարագայում առավել քան հստակ է՝ նրա ու իշխանության բոլոր գործողությունների հիմքում ընկած են շահերը, կեղտոտ շահերը՝ սկսած խմբային-քաղաքականից՝ մինչև նեղ անձնական։ 2018 թվականին իշխանության գալուց հետո Նիկոլ Փաշինյանը բազմաթիվ անգամներ ապացուցել է, որ հանուն այս կամ այն շահի բավարարման պատրաստ է ոտնահարել ցանկացած սկզբունք ու արժեք, համոզմունք ու գաղափար։

Օրինակները բազմաթիվ են ու բազմաբովանդակ՝ սկսած դատարանների շրջափակումից՝ մինչև հակասահմանադրական ճանապարհով Սահմանադրական դատարանում կատարված իշխանափոխություն, ակնհայտ կոռուպցիոն նպատակներով բանակի համար կասկածելի ու անպետք սպառազինության գնումից՝ մինչև 44-օրյա պատերազմի ընթացքում հասարակության մանիպուլյացիա ու խաբեություն։

Բոլոր այս և տասնյակ նմանատիպ օրինակներում Նիկոլ Փաշինյանը ցույց է տվել, որ հանուն տվյալ պահի շահի՝ պատրաստ է ոտնահարել սահմանադրականության, օրինականության, բարոյականության, ազնվության և բազմաթիվ այլ արժեքներ ու սկզբունքներ։ Դա արտահայտվել ու արտահայտվում է նրա՝ ինչպես ներքին, այնպես էլ՝ արտաքին քաղաքական գործունեության մեջ։ Հակառուսական տարրերից բաղկացած Նիկոլ Փաշինյանի իշխանությունը՝ իր գլխավորությամբ, պահի ու շահի թելադրանքով դարձավ Եվրասիական միության անխոնջ ջատագով՝ մոռանալով, որ անձամբ էր հեղինակել ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու նախաձեռնությունը, արևմտյան գրանտներով սնվող նույն այդ իշխանությունը կրկին պահի ու շահի թելադրանքով դարձավ մոլի ռուսամետ՝ մոռանալով սեփական անցյալն ու կենսագրությունը։

Այսինքն՝ և՛ ներքաղաքական կյանքում, և՛ արտաքին հարաբերություններում Նիկոլ Փաշինյանին առաջ մղող ու մոտիվացնող հիմնական ուժը շահն է և ոչ երբեք՝ արժեքը, համոզմունքը, սկզբունքը կամ գաղափարը։ Ընդ որում, անցած երեք տարիներին նա ապացուցել է, որ առանց ամոթի նշույլի անգամ անում է բոլոր այն կարգախոսների հակառակը, որոնք նրան բերել են իշխանության։

Թալանի ու կոռուպցիայի դեմ պայքարի լոզունգներով իշխանության եկած քայլարարները բյուջետային միջոցների թալանն ու մսխումը հասցրել են ինստիտուցիոնալիզացիայի այնպիսի մակարդակի, որ նախկինները կերազեին անգամ։ Պարգևավճարներ, «Հայաստան» հիմնադրամի միլիարդավոր դրամի նվիրատվություններ, մեկ անձից կատարվող հարյուրավոր գնումներ, փռված ասֆալտ ու բանակում լուսանկարված ելակ․․․

Սա այս իշխանությունների փողասիրության պահանջմունքի բավարարման միջոցների ամենևին ոչ ամբողջական ցանկն է։ Այս հարցում ևս նրանց առաջնորդել է միայն ու բացառապես շահը, որի բավարարման համար Նիկոլ Փաշինյանն ու նրա քաղաքական թիմ կոչվածը ոտնահարել են բոլոր հնարավոր սկզբունքներն ու արժեքները։

Հայաստանը, թերևս, երբեք չի ունեցել այնքան անսկզբունք ու այնքան անգաղափարական իշխանություն, որքան Նիկոլ Փաշինյանի իշխանությունն է․ նրա դավանած միակ անխախտ սկզբունքը որևէ սկզբունքի բացակայությունն է։

Այս արձանագրումների իմաստն ամենևին արդեն իսկ տեղի ունեցածի վերհուշը չէ։ Սա չափազանց կարևոր է նաև ներկայի ու հատկապես ապագայի համար, որովհետև այս իրողությունները հաշվի առնելով՝ կարելի է գրեթե անսխալ կանխատեսել Նիկոլ Փաշինյանի ու նրա իշխանության վարքագիծը նաև ապագայում։ Մասնավորապես, ստույգ կարելի է պատասխանել հարցին՝ արդյոք Նիկոլ Փաշինյանը կկեղծի՞ հնարավոր արտահերթ ընտրությունների արդյունքները, թե՞ ոչ։ Պատասխանը միանշանակ դրական է, ոչ միայն սովորական դրական, այլ գերադրական․ նա կկեղծի ընտրություններն անողոքաբար ու առանց աչք թարթելու, կկեղծի ոչ միայն այն պատճառով, որ չկեղծելու այլընտրանքը կարող է դառնալ ուղղիչ աշխատանքային գաղութը, այլ, որովհետև նա չի դավանում որևէ սկզբունքի ու առաջնորդվում է բացառապես տվյալ պահի շահի բավարարմամբ։

Իսկ եթե շահը պահանջում է կեղծել ոչ միայն ընտրությունների արդյունքները, այլ անգամ սեփական անուն-ազգանունն ու ստորագրությունը, նա պատրաստ է դրան։
Չկա ավելի վտանգավոր բան, քան սկզբունքներ չունեցող իշխանությունը, որովհետև սկզբունքներ ու արժեքներ չունեցողը չունի նաև ներքին արգելակներ, չունենալով արգելակներ՝ նա կանգ չի առնի անգամ ֆանտաստիկ թվացող քայլի առաջ, եթե դա կբավարարի նրա շահը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: