Ուղղաթիռի վթար` Աֆղանստանում. կա 9 զոհ
Աֆղանական հատուկջոկատայինների ուղղաթիռը վթարի է ենթարկվել երկրի կենտրոնում գտնվող Ուարդակ նահանգում, ինչի արդյունքում զոհվել է ինը մարդ:
Այս մասին հայտնել է երկրի պաշտպանության նախարարությունը: «Ցավոք անցած գիշեր Ուարդակ նահանգի Բեհսուդ շրջանում վթարի է ենթարկվել Մի -17 ուղղաթիռը: Դեպքի արդյունքում զոհվել են անվտանգության ուժերի ինը անդամներ: Պաշտպանության նախարարությունը հետաքննում է ուղղաթիռի կործանման պատճառները», - ասված է հայտարարության մեջ:
Դեպքի հետ կապված այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն: