Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի վարակման 1024 նոր դեպք, 19 մարդ մահացել է
Մարտի 18-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 181165 դեպք, որոնցից 167186-ն առողջացած, 3301-ը մահվան ելքով, այլ պատճառներով մահվան ելքերի թիվը 848 է: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9830 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 788953 թեստավորում: Երեկ կատարվել է 4687 թեստավորում։
Այսպիսով` մարտի 18-ի դրությամբ՝ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի վարակման 1024 նոր դեպք, 19 մարդ մահացել է։ Նախորդ օրն արձանագրվել է մահվան 7 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։