Նկուղային հարկերը սարքին ու մաքուր պահելը պատերազմի պատրաստվել չէ. Արցախի ԱԻՊԾ-ն զգուշացնում է
Նկուղային հարկերը սարքին ու մաքուր պահելը ոչ թե պատերազմի պատրաստվել է նշանակում, այլ ամեն տարվա պլանային միջոցառում։ Այդ մասին տեղեկացնում են ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:
ԱԻ պետական ծառայության Ստեփանակերտ քաղաքային բաժինը և Ստեփանակերտի քաղաքապետարանն ըստ հասցեների համատեղ իրականացնում են նկուղների վերանորոգման և մաքրման աշխատանքներ։
Քաղպաշտպանության պլանային միջոցառումների շրջանակում ստուգումներ են կատարվում քաղաքի բոլոր շենք-շինությունների ներքնահարկերում, գրանցում թերությունները և ներկայացնում քաղաքապետարանի համապատասխան բաժիններին, որոնք շտկվում են իրենց ենթակայության տակ գտնվող ծառայությունների միջոցով: