Թուրքիայի սահմաններին հրթիռային հարձակում է իրականացվել Սիրիայի կողմից
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը խոսել է երկրի տարածքում հրթիռային հարձակման մասին, որն իրականացվել է Սիրիայի կողմից: Այս մասին հաղորդվում է գերատեսչության Twitter-ում:
Հայտարարության համաձայն՝ հրթիռային հարձակումն ուղղված էր Քիլիս նահանգի տարածքի ուղղությամբ: Պաշտպանության նախարարության տվյալներով՝ հրթիռներն ընկել են անապատի տարածք, արդյունքում ոչ ոք չի տուժել:
Վարչությունն ընդգծում է, որ դեպքի մասին տեղեկացվել է ռուսական կողմին: Նշվում է, որ Թուրքիան պատասխան կրակ է բացել այն կետերի վրա, որտեղից իրականացվել է հարձակումը: Նշվում է նաև, որ այդ մասին տեղեկացվել է նաև տարածաշրջանում Թուրքիայի դաշնակից երկրներին: