Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Արխիվ

Երկվորյակներին բարեհաջող օր է սպասվում. օրվա աստղագուշակ

Խոյ` այսօր կոմերցիոն գործունեությունը հաջողություն կբերի: Նոր գործընկերների հետ կնքած գործարքները շահութաբեր կլինեն և անգամ կգերազանցեն ձեր սպասելիքները: Նպատակահարմար օր է ստեղծագործական մոտեցում և օրիգինալ լուծումներ պահանջող, անսովոր նախագծերի շուրջ աշխատելու համար: Արվեստի հանդեպ հետաքրքրասիրությունը կմեծանա: Մտերիմները կհպարտանան ձեր հաջողություններով: Հակառակ սեռի ներկայացուցիչներն այսօր առանձնակի ուշադրություն կցուցաբերեն և հաճոյախոսություններ կշռայլեն: Զգացմունքային դաշտը կայուն է: Օրը լի է վառ տպավորություններով, հաճելի հիշողություններով:

Ցուլեր` անկախ նրանից, թե ինչ ծրագրեր ունեք, շտապեք իրականացնել դրանք: Այսօր դուք պարզապես պարտավոր եք գործի անցնել: Հակառակ դեպքում, եթե ձեռքերը ծալալծ նստեք և սպասեք հրաշքների, ապա ոչ միայն կկորցնեք հաջողության հասնելու ձեր հնարավորությունները,այլև կզրկվեք այն ամենից, ինչը թանկ է ձեզ համար: Խուսափեք ընտանեկան վեճերից , դրանք կսրեն առանց այն էլ լարված իրավիճակը: Օրվա երկրորդ կեսը ցանկալի է անցկացնել միայնության մեջ: Ադպիսով կհաջողվի հանգիստ խորհել ծագած հարցերի շուրջ, կողմնորոշվել ապագա ծրագրերի և դրանց իրականացման եղանակների հարցում:

Երկվորյակներ` բարեհաջող օր է աշխատելու, որոշ կարևոր հարցեր կարգավորելու համար: Որքան էլ շատ լինեն դժվարությունները, միևնույն է կհաղթահարեք դրանք, ցանկացած իրավիճակում արագ կկողմնորոշվեք, ճիշտ լուծումներ կգտնեք: Ձեր ճարպկության շնորհիվ կգերազանցեք մրցակիցներին: Հրաշալի օր է հարազատ մարդկանց ընկերակցությամբ հանգստանալու, լավ ժամանակ անցկացնելու համար: Ձեռք կբերեք նոր նախասիրություններ: Այնպիսի գործեր կձեռնարկեք, որոնք կհետաքրքրեն բոլորին: Հնարավոր է սիրային հարաբերություն սկսեք:

Խեցգետիններ` այսօր խորամանկության դիմել չարժե, քանի որ բացահայտվելու և անհարմար իրավիճակում հայտնվելու հավանականությունը մեծ է: Աշխատավայրում զերծ մնացեք ավելորդ ձևականությունից: Անբարենպաստ օր է՝ ղեկավարների հետ մտերմանալու, նրանց հետ սիրային հարաբերություններ սկսելու համար: Հարազատների հետ հնարավոր են որոշ տարաձայնություններ: Ամեն բան կանեք լուրջ կոնֆլիկտներից, վեճերից խուսափելու համար: Ֆինանսական հարցերով զբաղվել չարժե, հապճեպ կայացրած որոշումները կարող են լուրջ վնաս հասցնել:

Առյուծներ` բարեհաջող օր է սպասվում: Հեշտությամբ կհաղթահարեք բոլոր դժվարությունները, կկարգավորեք մի շարք կարևոր հարցեր: Գործընկերները սիրով կաջակցեն ձեզ: Ձեռք կբերեք նոր համախոհներ, որոնց հետ հետագայում արդյունավետ կհամագործակցեք: Հրաշալի օր է աշխատանքային սիրավեպ սկսելու համար: Հարազատների հետ շփումը ուրախություն կպարգևի: Կարող եք ընտանիքի անդամների հետ միասին ուղևորության մեկնել, զվարճանալ ընկերական միջավայրում: Հնարավոր են սիրո խոստովանություններ, հարաբերություններ կսկսեք, որոնք լուրջ զրգացում կստանան:

Կույսեր` առավել զգոն և շրջահայաց եղեք: Վստահեք միայն նրանց, ովքեր բազմիցս ապացուցել են ձեզ իրենց նվիրվածությունը: Խարդախությունների զոհ դառնալու վտանգը մեծ է: Օրվա ընթացքում ֆինանսական կորուստներ կկրեք: Աշխատանք փոխելը, նոր պարտականություններ ստանձնելն այսօր ցանկալի չեն: Սակայն եթե ստիպված եք դա անել, ապա նման հարցերին ամենայն լրջությամբ մոտեցեք: Հարկ եղած դեպքում, դիմեք աջակիցներին, ընկերներից խորհուրդ հարցրեք: Կայացրած որոշումների համար հնարավոր է զղջաք: Մտերիմների հետ հնարավոր են տարաձայնություններ, սակայն եթե որոշ ջանքեր գործադրեք, ապա լուրջ վեճերից կհաջողվի խուսափել: Համբերատար եղեք և հանգստություն պահպանեք ցանկացած իրավիճակում:

Կշեռքներ` ձեր լավագույն կողմերը դրսևորելու հնարավորություն կունենաք, շրջապատի մարդկանց համակրանքին կարժանանաք: Կգրավեք ձեզ հետաքրքրող մարդկանց ուշադրությունը: Ազդեցիկ անձանց հետ շփումները օգտակար են թե անձնական և թե գործնական տեսանկյունից: Բոլոր կարևոր գործերը խորհուրդ է տրվում անցկացնել ոչ պաշտոնական միջավայրում: Այսօր կարող եք ռոմանտիկ ճանապարհորդությունների մեկնել: Ընտանիքի անդամների հետ շփումը կուրախացնի: Սիրելի մարդու ընկերակցությամբ լավ ժամանակ կանցկացնեք: Միայնակ Կույսերը հետաքրքիր ծանոթություններ հաստատելու հնարավորություն կունենան:

Կարիճներ` մտերիմներն այսօր կնկատեն ձեր բոլոր վրիպումները և կանտեսեն հաջողությունները: Անվերջ քննադատության կարժանանաք, ինչը շատ կնյարդայնացնի: Հին ընկերները, համախոհները ոգևորությամբ չեն ընդունի և հավանության չեն արժանացնի ձեր մտահաղացումները: Հուսահատվել չարժե, շատ շուտով իրավիճակը կփոխվի դեպի լավը: Կենտրոնացեք առավել կարևոր գործերի վրա, փորձեք դրանք ավարտին հասցնել: Սակայն մի գերագնահատեք ձեր ուժերը, քանզի դա կարող է գերհոգնածության հանգեցնել:

Աղեղնավորներ` շրջապատի մարդկանց լավ եք ճանաչում, կարդում եք նրանց մտքերը, հասկանում անգամ ամենատարօրինակ վարքագծի դրդապատճառները: Այսօր կարող եք մի շարք խնդիրներ կարգավորել, հարաբերություններ վերականգնել: Ցանկության դեպքում՝ կկարողանաք ազդել մարդկանց վրա, կառավարել նրանց,անգամ շահագործել, սակայն դա չեք անի, կնախընտրեք ազնիվ գործել: Հնարավոր է որոշակի գումարային շահույթ, սպասեք թանկարժեք նվերների: Հրաշալի օր է գործուղումների, նաև արտերկրից ժամանած մարդկանց հետ շփվելու համար:

Այծեղջյուրներ` հրաշալի օր է կոմերցիոն գործունեություն ծավալելու, գործարքներ կնքելու համար: Աստղերն առավել բարյացակամ են նրանց հանդեպ, ովքեր աշխատում են առևտրի ոլորտում: Նոր բիզնես ծրագրեր կկազմեք, ձեռք կբերեք համախոհներ, ովքեն կօգնեն իրագործել դրանք: Կարող եք տուրք տալ երևակայությանը, անգամ ամենահամարձակ և անսովոր մտահաղացումները կարող են իրականանալ: Կանանց հետ շփումներում առավել զգույշ եղեք: Ընկերուհիները, զարմուհիները կարող են լուրջ խնդիրներ ստեղծել ձեզ համար: Մինչդեռ տղամարդիկ անտարբեր չեն անցի, սիրով կաջակցեն ձեզ:

Ջրհոսներ` անախարժություններով լի օր է: Անգամ ամենամանր խնդիրները ձեզ հունից հանում են, իսկ ծրագրերի ձախողման դեպքում, լիովին կորցնում եք հոգեկան հավասարակշռությունը: Մտերիմներին ձեր պահվածքն անհասկանալի կթվա, իսկ տրամադրություն բարձրացնելու նրանց բոլոր ջանքերն, ապարդյուն կանցնեն: Հնարավոր են ֆինանսական որոշ խնդիրներ, անհաջող գնումներ: Օրվա երկրորդ կեսը կնվիրեք ընտանիքին, հարազատների բարեկեցությունը ձեզ համար առաջնային կլինի: Փորձեք ժամանակ գտնել նաև հանգստի համար: Աշխատեք բարձր պահել տրամադրությունը, լավացնել ինքնազգացողությունը և ցրել մռայլ մտքերը:

Ձկներներ` աշխատեք առավելագույնս արդյունավետ օգտագործել օրվա առաջին կեսը, քանզի հենց այս ժամանակահատվածն է բարենպաստ գործնական հաջողություններ ունենալու, նաև անձնական կյանքում դրական փոփոխություններ կատարելու համար: Այսօր ստիպված կլինեք լեզու գտնել, ձեզ համար, ոչ համակրելի մարդկանց հետ, նաև առնչվել նրանց հետ, ովքեր նախկինում նեղացրել են ձեզ: Այդ ամենին փորձեք հանգիստ վերաբերվել, և չխառնել հույզերն ու գործնական շահերը: Օրվա երկրորդ կեսին, ինքնազգացողության վատացում կզգացվի հատկապես նրանց մոտ, ովքեր զբաղվում են ծանր ֆիզիկական աշխատանքով: Երեկոն անցկացրեք հանգիստ, ընտանեկան միջավայրում: Խուսափեք ամեն տեսակ հավաքույթներից, բարձրաշխարհիկ միջոցառումներից: