Տիեզերքում պայթել է ամերիկյան արբանյակ
ԱՄՆ-ին պատկանող NOAA 17 արբանյակը պայթել է տիեզերքում ՝ բաժանվելով 16 բեկորի: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում կատարելով ԱՄՆ արտաքին տիեզերական կառավարման 18-րդ ջոկատի հայտարարությանը:
Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել մոտ մեկ շաբաթ առաջ: Ներկայումս հետաքննվում է պայթյունի հանգամանքները: Կա տեսակետ, որ միջադեպը տեղի է ունեցել մեկ այլ առարկայի հետ բախման պատճառով:
Նախքան պայթյունը, NOAA 17-ը գտնվում էր ուղեծրում, որի նվազագույն բարձրությունը 800 կմ էր, իսկ առավելագույնը` 817 կմ: NOAA 17 արբանյակը տիեզերք է արձակվել 2002-ի հունիսին: