Արարատի մարզպետն ընտրություններ անցկացնելու որոշումից «հինգ րոպե անց» գործի է անցել. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է.
«Հունիսի 20-ին արտահերթ ընտրություններ անցկացնելու որոշման հրապարակումից «հինգ րոպե անց» Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը գործի է անցել՝ հավաքել է մարզի համայնքապետերին և նախընտրական ցուցումներ տվել։ Բնականաբար, ոչ բոլոր համայնքապետերն են շտապել մարզպետարան՝ լսելու և կատարելու նրա ցուցումները, բայց մեզ ասացին, որ մի քանի տասնյակ մարդ ներկա է եղել։
Թեւոնյանն առանձին-առանձին զրույցներ է ունեցել նրանց հետ, և առաջին հանձնարարությունը եղել է այն, որ հենց հիմիկվանից սկսեն աշխատել եւ առաջիկայում մոտավոր ցուցակներ ներկայացնեն, թե որտեղ ինչքան ձայն ունի իշխանությունը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: