NEWSPRESS.am֊ի անձնակազմը մեկնում է արձակուրդ. աշխատանքները կվերսկսենք սեպտեմբերի 1-իցՄոտ 25 հազար անօրինական միգրանտներ Սեուտայից վերադարձել են ՄարոկկոԼատվիա–Բելառուս սահմանին տեխնիկական խափանում է առաջացել․ սահմանային հսկողությունը դադարեցված էՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն կարող է հրաժարական տալԿորսիկայի ժողովն ընդունել է բանաձև, պահանջվում է անհապաղ ազատ արձակել ապօրինի պահվող հայ գերիներինՀԾԿՀ-ն ուսումնասիրել է «Երևանի ՋԷԿ»-ի էներգաբլոկի աշխատանքըՀայր Ասողիկը կիրակի Սուրբ Պատարագ կմատուցի Մայր ՏաճարումՀայկական ալկոհոլի վաճառքները ՌԴ-ում նվազում են․ կոնյակի անկումը հասել է 12 տոկոսիWildberries-ի պահեստների վրա հարձակումները վնասներ են պատճառել նաև հայ գործարարներինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուԵրևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցՆախաձեռնվել է քրեական վարույթ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով․ տղայի մարմին է հայտնաբերվելԳագիկ Ծառուկյանի դստեր նոր հրապարակումըՌուբեն Վարդանյանի կինը կրկին դիմել է Փաշինյանին և Ալիևային՝ Բաքու այց կազմակերպելու համարԻրանի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակըՇոգ եղանակի պատճառով աճել է էլեկտրաէներգիայի սպառումը, ինչը հանգեցնում է վթարների․ Ռոմանոս ՊետրոսյանՄոսկվան արձագանքել է ԵԱՏՄ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանըՖրանսիան ուժեր է տեղակայել Իսպանիայի սահմանին՝ Սեուտայի միգրացիոն ճգնաժամի ֆոնինՄԻՊ-ի և ՔԾ ներկայացուցիչները քննարկել են ազատազրկվածների իրավունքների պաշտպանությունըԲաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների «դատավարությունը»«Արարատ» ռեստորանային համալիրի դիմաց 23-ամյա երիտասարդը ատրճանակից մի քանի կրակոց է արձակելԱԺ-ում լրագրողների աշխատանքի նոր սահմանափակումները մտահոգել են մասնագիտական կառույցներինՌոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը՝ դատարանի տարօրինակ որոշմանըԲաքվի էլիտար բնակելի համալիրներից մեկում հրդեհ է բռնկվելԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվել. ՓաստինֆոԵԱՏՄ-ում ընդլայնվում է նավիգացիոն կնիքների կիրառումը բեռնափոխադրումների վերահսկման համարՈւկրաինան ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները․ ԶախարովաՓաշինյանի որոշումներով 7 պաշտոնյա ազատվել է պաշտոնիցԻսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինԱրայիկ Հարությունյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնիցՈւկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանը կորցրել է 1.6 միլիոն զինվոր. ԶելենսկիԱվարտվել են բանակցությունները հայկական ձկնարտադրանքի՝ վրացական շուկայում իրացման հարցումԳևորգ Պապոյանը «Արարատցեմենտում» ներկայացրել է նորանշանակ կառավարիչ Դավիթ ԳևորգյանինՇիրակի մարզի քրեական ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԵրախտագիտության մեդալով է պարգևատրել Կիպրոսում հայ համայնքի ներկայացուցիչըՀիմնական խնդիրը մնում է՝ ինչպես կանխել ապօրինի կալանավորումների պրոցեսը․ ԱբրահամյանԹբիլիսյան խճուղում բախվել են «Nissan»-ը ու «Ford»-ը․ օպերատիվ են գործել պարեկներըԵրևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանըՀայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայի սահմաններումՆիկոլ Փաշինյանի հերթական հատիկառհատիկըՆԳ նախարարի հրամանով Օլիվյե Լեֆեբվրը պարգևատրվել է հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համարՆարեկ Կարապետյանը լրատվամիջոցների հետ խոսելիս մի քանի բավականին ուժեղ սուտ պնդումներ է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
45-ամյա օտարերկրացի տղամարդը Տիգրան Մեծի պողոտայում տաբատն իջեցրած պառկել է նստարանին
Մի քանի ամսում ռուսները Ուկրաինայում ոչնչացրել են 200 բենզալցակայանԲարձր ենք գնահատում այն աջակցությունը, որը Պորտուգալիան ցուցաբերում է ՀՀ-ԵՄ զարգացման գործում Նուբարաշենում կիրականացվեն սրսկման աշխատանքներ․ բնակիչներին հորդորում են փակել պատուհանները«Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀրազդանի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել հերթական «հսկան»Քննարկվել են Շիրակի մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներ
Մամուլ

Ինչո՞ւ են ուզում ստվեր գցել ՀԱՊՀ ռեկտորի ընտրությունների վրա. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Ինչպես հայտնի է, օրերս Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի մրցույթի երկրորդ փուլի արդյունքներով օրերս ռեկտոր է ընտրվել համալսարանի ռեկտորի նախկին տեղակալ Գոռ Վարդանյանը: Այս ընտրությունը զերծ չմնաց նաև սկանդալներից: Մասնավորաբար, սկանդալի կիզակետում էր ՀԱՊՀ կառավարման խորհրդի հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գոհար Մամիկոնյանը: Վերջինս նիստի ընթացքում ցուցադրաբար հրաժարվել է հանձնաժողովի նախագահի պարտականություններից՝ բոլորին մեղադրելով կեղծիքների մեջ և մասնավորաբար վիճարկելով երեք քվեաթերթիկի անվավերության հարցը: Նա նշել է, թե հաշվիչ հանձնաժողովը սխալ որոշում է կայացրել:

Ի դեպ, նույն Գոհար Մամիկոնյանը դրանից հետո լրատվամիջոցներին տված հարցազրույցում խոստովանել է, որ խոսքը վանդակից մի փոքր դուրս եկած «պտիչկայի» մասին է: Համալսարանում մեծամասնությունը վստահ է, որ իրականում բավականին թափանցիկ ու արդար ընտրություններ են անցել: Այս պարագայում հարց է ծագում, թե ի՞նչ նպատակ է հետապնդում Մամիկոնյանի նման պահվածքը:

Պարզվում է՝ նա ԿԳՄՍ նախկին նախարար Արայիկ Հարությունյանի օրոք նշանակվել է նախարարի խորհրդական, և այսօր էլ շարունակում է աշխատել նոր նախարարի հետ: «Փաստ» թերթի տեղեկություններով, իշխանությունները, այդ թվում ԿԳՄՍ նախարարությունն ու անընդհատ սկանդալների մեջ հայտնվող ԲՏ նախարար Հակոբ Արշակյանն իրենց թեկնածուն են ունեցել, որը պարտվել է:

Փաստացի, ստացվում է, որ գործ ունենք երիտասարդ ռեկտորի դեմ իրականացվող արշավի հետ: Մեր աղբյուրների փոխանցմամբ, Գոռ Վարդանյանի դեմ հետևողական աշխատանք է տարվել իշխանությունների կողմից: Քանի որ այդ ամենն ապարդյուն է եղել, մեր աղբյուրների փոխանցմամբ, իշխանություններն անցել են ընտրությունների արդյունքների վրա ստվեր գցելու և Վարդանյանին անվանարկելու փորձերին:

Ի դեպ, որպես սենսացիա, շրջանառության մեջ էր դրվել նաև այն տեղեկությունը, թե Գոռ Վարդանյանը ԿԳՄՍ նախկին նախարար Արմեն Աշոտյանի սանիկն է: Սակայն, հանուն արդարության, պետք է նշենք, որ դա առանձնապես սենսացիա չէր և հայտնի էր նաև մինչ ընտրությունները»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: