NEWSPRESS.am֊ի անձնակազմը մեկնում է արձակուրդ. աշխատանքները կվերսկսենք սեպտեմբերի 1-իցՄոտ 25 հազար անօրինական միգրանտներ Սեուտայից վերադարձել են ՄարոկկոԼատվիա–Բելառուս սահմանին տեխնիկական խափանում է առաջացել․ սահմանային հսկողությունը դադարեցված էՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն կարող է հրաժարական տալԿորսիկայի ժողովն ընդունել է բանաձև, պահանջվում է անհապաղ ազատ արձակել ապօրինի պահվող հայ գերիներինՀԾԿՀ-ն ուսումնասիրել է «Երևանի ՋԷԿ»-ի էներգաբլոկի աշխատանքըՀայր Ասողիկը կիրակի Սուրբ Պատարագ կմատուցի Մայր ՏաճարումՀայկական ալկոհոլի վաճառքները ՌԴ-ում նվազում են․ կոնյակի անկումը հասել է 12 տոկոսիWildberries-ի պահեստների վրա հարձակումները վնասներ են պատճառել նաև հայ գործարարներինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուԵրևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցՆախաձեռնվել է քրեական վարույթ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով․ տղայի մարմին է հայտնաբերվելԳագիկ Ծառուկյանի դստեր նոր հրապարակումըՌուբեն Վարդանյանի կինը կրկին դիմել է Փաշինյանին և Ալիևային՝ Բաքու այց կազմակերպելու համարԻրանի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակըՇոգ եղանակի պատճառով աճել է էլեկտրաէներգիայի սպառումը, ինչը հանգեցնում է վթարների․ Ռոմանոս ՊետրոսյանՄոսկվան արձագանքել է ԵԱՏՄ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանըՖրանսիան ուժեր է տեղակայել Իսպանիայի սահմանին՝ Սեուտայի միգրացիոն ճգնաժամի ֆոնինՄԻՊ-ի և ՔԾ ներկայացուցիչները քննարկել են ազատազրկվածների իրավունքների պաշտպանությունըԲաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների «դատավարությունը»«Արարատ» ռեստորանային համալիրի դիմաց 23-ամյա երիտասարդը ատրճանակից մի քանի կրակոց է արձակելԱԺ-ում լրագրողների աշխատանքի նոր սահմանափակումները մտահոգել են մասնագիտական կառույցներինՌոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը՝ դատարանի տարօրինակ որոշմանըԲաքվի էլիտար բնակելի համալիրներից մեկում հրդեհ է բռնկվելԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվել. ՓաստինֆոԵԱՏՄ-ում ընդլայնվում է նավիգացիոն կնիքների կիրառումը բեռնափոխադրումների վերահսկման համարՈւկրաինան ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները․ ԶախարովաՓաշինյանի որոշումներով 7 պաշտոնյա ազատվել է պաշտոնիցԻսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինԱրայիկ Հարությունյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնիցՈւկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանը կորցրել է 1.6 միլիոն զինվոր. ԶելենսկիԱվարտվել են բանակցությունները հայկական ձկնարտադրանքի՝ վրացական շուկայում իրացման հարցումԳևորգ Պապոյանը «Արարատցեմենտում» ներկայացրել է նորանշանակ կառավարիչ Դավիթ ԳևորգյանինՇիրակի մարզի քրեական ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԵրախտագիտության մեդալով է պարգևատրել Կիպրոսում հայ համայնքի ներկայացուցիչըՀիմնական խնդիրը մնում է՝ ինչպես կանխել ապօրինի կալանավորումների պրոցեսը․ ԱբրահամյանԹբիլիսյան խճուղում բախվել են «Nissan»-ը ու «Ford»-ը․ օպերատիվ են գործել պարեկներըԵրևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանըՀայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայի սահմաններումՆիկոլ Փաշինյանի հերթական հատիկառհատիկըՆԳ նախարարի հրամանով Օլիվյե Լեֆեբվրը պարգևատրվել է հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համարՆարեկ Կարապետյանը լրատվամիջոցների հետ խոսելիս մի քանի բավականին ուժեղ սուտ պնդումներ է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
45-ամյա օտարերկրացի տղամարդը Տիգրան Մեծի պողոտայում տաբատն իջեցրած պառկել է նստարանին
Մի քանի ամսում ռուսները Ուկրաինայում ոչնչացրել են 200 բենզալցակայանԲարձր ենք գնահատում այն աջակցությունը, որը Պորտուգալիան ցուցաբերում է ՀՀ-ԵՄ զարգացման գործում Նուբարաշենում կիրականացվեն սրսկման աշխատանքներ․ բնակիչներին հորդորում են փակել պատուհանները«Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀրազդանի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել հերթական «հսկան»Քննարկվել են Շիրակի մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներ
Մամուլ

Ին­չի՞ մա­սին էր ակ­նար­կում եր­րորդ նա­խա­գա­հը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Հայաստանում քաղաքական իրողությունները հասել են մի հանգուցային կետի, որից հետո լուրջ տեղաշարժեր են սպասվում։ Բայց հանրության շրջանում դեռևս կուտակված բազմաթիվ հարցեր կան, որոնց պարզաբանումը իրադարձությունների փոթորիկների արդյունքում չկողմնորոշված մարդկանց դիրքորոշումների հստակեցման համար առանցքային գործոն կարող է լինել։

Խոսքը մասնավորապես վերաբերում է 2018 թվականին տեղի ունեցած իշխանափոխությանը, դրանից հետո տեղի ունեցած իրադարձություններին, Արցախյան հիմնահարցին և կենսական նշանակություն ունեցող այլ խնդիրներին։

Եվ այս առումով բավական հետաքրքիր ուղերձներ են պարունակում երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունները։ Հանրությանը հետաքրքրող հարցերի շուրջ վերջին շրջանում երրորդ նախագահը պարբերաբար ելույթներով է հանդես գալիս՝ լինեն դրանք հարցազրույցների, ասուլիսների, թե առանձին հայտարարությունների տեսքով։ Այս անգամ նա խոսեց իր դեմ հարուցված քրեական գործի դատավարությունից առաջ՝ դատարանի բակում։ Չնայած ելույթը կարճ էր, բայց ուշագրավ մեսիջներ կային։

Հիշեցնենք, որ դատարանի բակում Սարգսյանը մեկ անգամ ևս ելույթ ունեցել էր անցյալ տարի և հայտարարել էր, թե Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում: Այն ժամանակ շատերը չհասկացան, թե դատական նիստի հետ ի՞նչ առնչություն ունի Արցախյան հիմնախնդիրը։ Եվ ահա, պատերազմից հետո պարզ դարձավ այն ժամանակ Արցախյան հիմնահարցի շուրջ հնչած ահազանգերի նշանակությունը։

Այդ ահազանգերի անտեսման և Արցախյան պայքարի ակունքներում կանգնած մարդկանց վարկաբեկման արշավի մասին կրկին բարձրաձայնելով՝ երրորդ նախագահը փորձում է անուղղակիորեն հասկացնել, որ 2018 թվականին տեղի ունեցած իշխանափոխությունն իրականում ունեցել է Արցախյան հարցի ոչ հայանպաստ կարգավորման կամ, այսպես ասած, հակաղարաբաղյան ենթատեքստ, ինչի արձանագրումները մենք տեսնում ենք անցած տարի տեղի ունեցած պատերազմի արդյունքներով։

Բայց ուշագրավ է, որ Արցախի կարգավիճակի հարցը վերջնականապես լուծված չէ, իսկ իշխանությունները Արցախի կարգավիճակի մասին կա՛մ լռում են, կա՛մ էլ ինչ-որ կցկտուր և անհոդաբաշխ հայտարարություններ են անում։ Եվ այս ենթատեքստում պետք է հասկանալ այն, որ այս անգամ ևս դատարանի բակում Սարգսյանը կրկնեց իր հայտարարությունն այն մասին, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում՝ հիմքում դնելով Արցախի կարգավիճակի հստակեցման հարցը։ Իսկ հայկական պետականության՝ շարունակական ամրապնդման հարցը բազմաթիվ թելերով կապված է Արցախի սուբյեկտայնության խնդրի հետ։

Ուստի պատահական չէ, որ Սարգսյանը խոսում է քաղաքական խրամատը չլքելու մասին։ Խրամատում դիրքավորումը փաստում է հակառակորդի կողմից եկող վտանգը չեզոքացնելուն ուղղված պատրաստակամության մասին։ Սակայն այստեղ ուշագրավ է պետության և պետականության անվտանգության շեշտադրումը: Այսինքն, Սարգսյանի կողմից նշված քաղաքական խրամատն ուղղակիորեն վկայում է պետականությանը սպառնացող վտանգի մասին, իսկ այլ խոսքերով ասած՝ այսօր գործող քաղաքական մեծամասնությունը վտանգի է ենթարկում մեր պետականությունը։

Այսօր հասարակության առավել գիտակից հատվածն այն կարծիքին է, որ գործող իշխանություններն ուղղակի ի վիճակի չեն համապատասխան ձևով արձագանքել առկա մարտահրավերներին, դրա արդյունքում է, որ այսպիսի ոչ նախանձելի վիճակում ենք հայտնվել։ Լավ, այդ դեպքում հարց կարող է առաջանալ, թե ինչո՞ւ երրորդ նախագահը իշխանությունը զիջեց այսօրվա իշխանություններին։

Վերջինս իր հայտարարության մեջ դրա պատասխանն էլ է տալիս՝ հայտարարելով, որ ինքը կարող է հանուն ժողովրդի հեշտությամբ զիջել իր պաշտոնը և իշխանությունը, բայց երբեք չի լքի հայկական պետականությունը պաշտպանող խրամատը։ Այսպիսով, ըստ երևույթին, Սարգսյանն այն ուղերձն է հղում, որ իր գլխավորած քաղաքական պայքարը պաշտոնի և իշխանություն ստանալու համար չէ, այսինքն՝ այն աթոռակռվի տրամաբանությունից դուրս է։ Պատահական չէ, որ իշխանամերձ քարոզչամեքենան փորձում է ողջ քաղաքական պայքարը ներկայացնել «հների ու նորերի» և պարզ աթոռակռվի տրամաբանության մեջ:

Սա հակսանալի է գործողների պարագայում, սակայն փաստացի Սերժ Սարգսյանն իրեն այդ տրամաբանությունից դուրս է դնում։ Բայց հեշտությամբ իշխանությունը զիջելու մասին իր հայտարարությամբ երրորդ նախագահը նաև ակնարկում է, որ հանուն ժողովրդի ու հանուն պետականության գործող իշխանությունները տրամադրված չեն զիջել իրենց իշխանությունը, ամբողջ ուժով սոսնձվել են իրենց աթոռներին և պատրաստ են իրենց իշխանությունը պահել անգամ մեր պետականության թուլացման հաշվին»:

Մանրամանսերը՝ թերթի այսօրվա համարում: