NEWSPRESS.am֊ի անձնակազմը մեկնում է արձակուրդ. աշխատանքները կվերսկսենք սեպտեմբերի 1-իցՄոտ 25 հազար անօրինական միգրանտներ Սեուտայից վերադարձել են ՄարոկկոԼատվիա–Բելառուս սահմանին տեխնիկական խափանում է առաջացել․ սահմանային հսկողությունը դադարեցված էՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն կարող է հրաժարական տալԿորսիկայի ժողովն ընդունել է բանաձև, պահանջվում է անհապաղ ազատ արձակել ապօրինի պահվող հայ գերիներինՀԾԿՀ-ն ուսումնասիրել է «Երևանի ՋԷԿ»-ի էներգաբլոկի աշխատանքըՀայր Ասողիկը կիրակի Սուրբ Պատարագ կմատուցի Մայր ՏաճարումՀայկական ալկոհոլի վաճառքները ՌԴ-ում նվազում են․ կոնյակի անկումը հասել է 12 տոկոսիWildberries-ի պահեստների վրա հարձակումները վնասներ են պատճառել նաև հայ գործարարներինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուԵրևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցՆախաձեռնվել է քրեական վարույթ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով․ տղայի մարմին է հայտնաբերվելԳագիկ Ծառուկյանի դստեր նոր հրապարակումըՌուբեն Վարդանյանի կինը կրկին դիմել է Փաշինյանին և Ալիևային՝ Բաքու այց կազմակերպելու համարԻրանի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակըՇոգ եղանակի պատճառով աճել է էլեկտրաէներգիայի սպառումը, ինչը հանգեցնում է վթարների․ Ռոմանոս ՊետրոսյանՄոսկվան արձագանքել է ԵԱՏՄ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանըՖրանսիան ուժեր է տեղակայել Իսպանիայի սահմանին՝ Սեուտայի միգրացիոն ճգնաժամի ֆոնինՄԻՊ-ի և ՔԾ ներկայացուցիչները քննարկել են ազատազրկվածների իրավունքների պաշտպանությունըԲաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների «դատավարությունը»«Արարատ» ռեստորանային համալիրի դիմաց 23-ամյա երիտասարդը ատրճանակից մի քանի կրակոց է արձակելԱԺ-ում լրագրողների աշխատանքի նոր սահմանափակումները մտահոգել են մասնագիտական կառույցներինՌոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը՝ դատարանի տարօրինակ որոշմանըԲաքվի էլիտար բնակելի համալիրներից մեկում հրդեհ է բռնկվելԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվել. ՓաստինֆոԵԱՏՄ-ում ընդլայնվում է նավիգացիոն կնիքների կիրառումը բեռնափոխադրումների վերահսկման համարՈւկրաինան ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները․ ԶախարովաՓաշինյանի որոշումներով 7 պաշտոնյա ազատվել է պաշտոնիցԻսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինԱրայիկ Հարությունյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնիցՈւկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանը կորցրել է 1.6 միլիոն զինվոր. ԶելենսկիԱվարտվել են բանակցությունները հայկական ձկնարտադրանքի՝ վրացական շուկայում իրացման հարցումԳևորգ Պապոյանը «Արարատցեմենտում» ներկայացրել է նորանշանակ կառավարիչ Դավիթ ԳևորգյանինՇիրակի մարզի քրեական ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԵրախտագիտության մեդալով է պարգևատրել Կիպրոսում հայ համայնքի ներկայացուցիչըՀիմնական խնդիրը մնում է՝ ինչպես կանխել ապօրինի կալանավորումների պրոցեսը․ ԱբրահամյանԹբիլիսյան խճուղում բախվել են «Nissan»-ը ու «Ford»-ը․ օպերատիվ են գործել պարեկներըԵրևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանըՀայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայի սահմաններումՆիկոլ Փաշինյանի հերթական հատիկառհատիկըՆԳ նախարարի հրամանով Օլիվյե Լեֆեբվրը պարգևատրվել է հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համարՆարեկ Կարապետյանը լրատվամիջոցների հետ խոսելիս մի քանի բավականին ուժեղ սուտ պնդումներ է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
45-ամյա օտարերկրացի տղամարդը Տիգրան Մեծի պողոտայում տաբատն իջեցրած պառկել է նստարանին
Մի քանի ամսում ռուսները Ուկրաինայում ոչնչացրել են 200 բենզալցակայանԲարձր ենք գնահատում այն աջակցությունը, որը Պորտուգալիան ցուցաբերում է ՀՀ-ԵՄ զարգացման գործում Նուբարաշենում կիրականացվեն սրսկման աշխատանքներ․ բնակիչներին հորդորում են փակել պատուհանները«Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀրազդանի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել հերթական «հսկան»Քննարկվել են Շիրակի մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներ
Մամուլ

Հունիսի 20-ը մեր ազգի ամոթի փորձաշրջանն է․ մենք համաձա՞յն ենք այն ամենի հետ, ինչ պատահեց մեզ հետ. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է.

«Հունիսի 20-ին տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Այս մասին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը: Իհարկե, նրան միանշանակ հավատալը ծայրահեղ միամտություն կլինի. ի վերջո, դեռ շատ «ջրեր կհոսեն» մինչ այդ: Բայց ընդունենք, որ այդպես էլ լինելու է... Հակաքաղաքագիտական զավեշտն այն է, որ ընտրություններ է կազմակերպելու մի մարդ, որը ո՛չ քաղաքական, ո՛չ բարոյական առումով դրա իրավունքը չունի։

Դժվար գտնվի աշխարհում մեկ այլ պետություն, որի ղեկավարը երկիրը տանի տոտալ կազմաքանդման ու ոչ միայն շարունակի պաշտոնավարել, այլև ընտրություններ կազմակերպի, իսկ նրա թիմակիցները, մարդկանց ծաղրելով, հայտարարեն, որ իրենց թիմը հաղթելու է։

Ինչևէ, երևի սա մեր ազգի ամոթի փորձաշրջանն է՝ հունիսի 20-ին պատասխանելու մեկ կարևոր հարցի՝ մենք համաձա՞յն ենք ամենի հետ, ինչ բերեց Հայաստանի ու Արցախի գլխին Նիկոլ Փաշինյանը, թե՞ ոչ։ Իշխանությունների մասով ամեն ինչ հասկանալի է՝ այլևս անցել են բոլոր կարմիր գծերը և ոչ մի բանի առաջ չեն կանգնելու իրենց վերարտադրությունն ապահովելու համար։

Փաստ է, որ շուրջ 3 տարի Նիկոլ Փաշինյանը կեղծել է ամեն ինչ՝ տնտեսական աճ, ժողովրդավարություն, պատերազմ։ Ընտրությունն ի՞նչ է, որ չկեղծի։ Մանավանդ, եթե նժարին է դրված իր քաղաքական գոյությունը՝ բառի փոխաբերական և ուղիղ բոլոր իմաստներով։ Ի դեպ, երբ ասում ենք, թե Նիկոլը կկեղծի ընտրությունները, նկատի ունենք ոչ միայն այն, որ նա անխնա օգտագործելու է վարչական ռեսուրսը, իր սրտի օլիգարխների ֆինանսական և մարդկային ռեսուրսները, այլև նկատի ունենք այն, որ նա երկրորդ անգամ քարոզարշավին կիրառելու է այն գործիքակազմը, որը նրան 2018-ին բերեց իշխանության:

Հետևաբար, մենք հերթական անգամ բախվելու են գեբելսյան քարոզչությանը, ինչն, ըստ էության, Նիկոլ Փաշինյանի կողմից կիրառվող, թերևս, ամենուժեղ զենքն է: Կասկած չկա, որ քարոզարշավին հետևյալ պատկերն է լինելու՝ Նիկոլը նորից սկսելու է գովաբանել և սիրաշահել հասարակ ժողովրդին, նրանց անվանել սիրելի, հարգելի, խելացի, հպարտ մակդիրներով: Միաժամանակ, ժողովրդի հետ միասին փառաբանվելու է նաև ինքը՝ ցույց տալով, որ «առաջնորդն ու ժողովուրդը նույն բանն են»: Որ «առաջնորդը գործում և աշխատում է բացառապես ժողովրդի համար»:

Իրեն ու ժողովրդին նույնացնելով՝ նա համոզելու է, որ իրենց արանքում գոյություն ունեն ու խանգարում են այլ քաղաքական սուբյեկտներ: Նրանց նա կանվանի թալանչիներ, սևեր, ժողովրդի թշնամիներ, քանզի «մեծն առաջնորդին» հակադրվողը չի կարող չհակադրվել նաև ժողովրդին: Նույն բանը նա կկրկնի անընդհատ, որպեսզի տեղեկատվության մեծ քանակն, ի վերջո, վերածվի որակի՝ համոզելով հնարավորինս մեծ թվով մարդկանց:

Ընդ որում, այս ամենը նա ներկայացնելու է բարձր պաթոսով և նույնիսկ արհեստական հիստերիա մտցնելով ելույթներում, որպեսզի շարքային քաղաքացիների զգացմունքների վրա դա ազդեցություն ունենա: Հետևաբար, տիկնայք և պարոնայք հայրենակիցներ, հայ ժողովուրդը վերադառնում է ելման դրություն՝ 2018թ., որտեղից սկսվեց մեր երկրի, պետականության և ազգային արժանապատվության ազատ անկումը: Ունի՞ Հայաստանը բավարար ներքին ու արտաքին ռեսուրսներ երկրորդ անգամ դիմագրավելու գործող իշխանության վերարտադրման հետևանքներից բխող մարտահրավերներին:

Իհարկե, ոչ, չունի: Հայաստանը վերածվել է բաց վերքի, որն ամեն օր արնաքամ է լինում: Ու դրան չկա հակադրություն, չկան կանխարգելիչ գործողություններ: Չկան, որովհետև թե՛ Նիկոլ Փաշինյանի, թե՛ նրա թիմի քաղաքական անմեղսունակության հաղթարշավն անհերքելի իրողություն է:

Ի՞նչ կարող է անել հասարակությունն առհասարակ, և ի՞նչ կարող է անել ընդդիմությունը մասնավորապես: Ի դեպ, խոսքը չի վերաբերում Նիկոլի գրպանային ընդդիմությանը, որի «լիդերները» անհամբեր սպասում էին արտահերթ ընտրություններին՝ իշխանության կերակրատաշտից իրենց փայն ունենալու համար: Այո, աներկբա է, որ եթե, այդուհանդերձ, Նիկոլի հետ են տեղի ունենալու ընտրություններ, եթե չկա այլընտրանք, ապա պետք է մասնակցել դրանց, քանի որ չմասնակցելը հնարավորություն է գործող իշխանության համար առանց խոչընդոտի վերարտադրվել ու իր համար «ընդդիմադիրներ» նկարել:

Մի առիթով ասել եմ, հիմա էլ կրկնեմ՝ պետք է գտնել հայրենիքը սիրող 2000 մարդ ու կանգնեցնել Հայաստանի ընտրական տեղամասերում, որովհետև ընտրախախտումների գերակշիռ մասը տեղամասերում է կատարվում: Երկրորդ ամենակարևոր հարցը՝ Նիկոլ Փաշինյանի արտաբերած ամեն մի ստին, կեղծիքին ու մանիպուլյացիային պետք է արագ ու բովանդակային հակահարված տալ:

Քարոզչական դաշտում Նիկոլին պարտվելը նշանակում է պարտվել ընտրություններում: Իսկ դա նշանակում է երկրի ու պետության վերջնական պարտություն ու կործանում: Այնպես որ, հասարակության գերակշիռ հատվածը պետք է բացառապես մեկ հարցում հստակ կողմնորոշվի՝ ուզո՞ւմ է ունենալ պետականություն՝ անվտանգ սահմաններով, զարգացող տնտեսությամբ, թե՞ ոչ»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: