Կուբայում երկնաքար է ընկել ու պայթել
Կուբայի արևելքում երկնաքար է ընկել։ Տիեզերական օբյեկտը ընկել է Կուբայի Հոլգուին նահանգի Մոա քաղաքի մոտակայքում, գրում է Cubadebate- ը:
Հաղորդվում է, որ երեկ երկնքում մի քանի լուսավոր երեւույթներ են արձանագրվել: Ըստ թերթի, ականատեսները տեսել են կարմիր ու սպիտակ լույս, որին հաջորդել են երկու պայթյուններ: Այլ ականատեսների խոսքով ` երկնքում լույս են տեսել և ուժեղ կայծակի տեսք ունեցող կայծ: Ըստ այդ մարդկանց ՝ իրենք չեն զգացել ցնցումներ ու պայթյուններ:
Ընկած երկնաքարի հետևաքնով մարդիկ և կառույցներ չեն տուժել։