Չինաստանը և ԱՄՆ-ն կստեղծեն աշխատանքային խումբ` կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար
Չինաստանը և ԱՄՆ-ն պայմանավորվել են կլիմայի փոփոխության դեմ պայքարի ոլորտում համագործակցության համատեղ աշխատանքային խումբ ստեղծել։
Այս մասին ասվում է չինական կողմի հայտարարության մեջ: Չինա-ամերիկյան ռազմավարական երկխոսությանը մասնակցում էին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը և ազգային անվտանգության հարցերով նախագահի խորհրդական Ջեյք Սալիվանը, ինչպես նաև ՔՊԿ Կենտկոմի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի գրասենյակի ղեկավար Յան Ցզեչին և Չինաստանի արտգործնախարար Վան Յին:
Այդ քննարկման ժամանակ ձեռք է բերվել նաև կլիմայական պայմանավորվածությունը։
Նշվում է, որ կլիմայական հարցով ստեղծվելիք աշխատանքային խումբը մոտ առաջիկայում կսկսի իրականացնել շոշափելի փոփոխություններ։