Արմեն Սարգսյանը Նովրուզի առթիվ շնորհավորել է Իրանի նախագահին և հոգևոր առաջնորդին
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Նովրուզի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին:
Նախագահ Սարգսյանի ուղերձում մասնավորապես ասվում է․ «Մեր ժողովուրդների բարիդրացիական հարաբերությունները մշտապես ամուր հիմք են հանդիսացել Հայաստանի և Իրանի միջև փոխգործակցության շարունակական զարգացման համար:
Տարածաշրջանում ստեղծված բարդ իրավիճակը պարտադրում է աշխատել երկկողմ քաղաքական և տնտեսական հարաբերությունների օրակարգն ընդլայնելու ուղղությամբ:
Համոզված եմ, որ, գիտակցելով առկա մարտահրավերները, առավել մեծ ջանքեր կներդնենք ընթացիկ ծրագրերը շուտափույթ իրագործելու և նոր պայմանավորվածություններ ձեռք բերելու համար»:
Նախագահ Սարգսյանը Հասան Ռոհանիին մաղթել է քաջառողջություն և ամենայն բարիք, իսկ Իրանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն:
***
Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել նաև Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյյեդ Ալի Խամենեիին։
Ուղերձում մասնավորապես ասվում է․ «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Իրանի Իսլամական Հանրապետության բարեկամ ժողովրդին իրանական Ամանորի՝ Նովրուզի առթիվ: