Երկրաշարժ՝ Ճապոնիայում․ կա ցունամիի վտանգ
7,2 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցավ Ճապոնիայի հյուսիս-արեւելքում: Այս մասին հայտնում է երկրի գլխավոր սեյսմոլոգիական գործակալությունը:
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են Միյագի պրեֆեկտուրայի մերձակայքում։ Երկրաշարժի էպիկենտրոնը գրանցվել է 60 կիլոմետր խորության վրա՝ ջրի տակ:
Հայտարարվել է ցունամիի մասին նախազգուշացում: Միյագիի տարածքում ալիքները կարող են հասնել մեկ մետրի: Ավերածությունների մասին տեղեկություններ դեռ չկան։
Ավելի վաղ Ճապոնիայում երկրաշարժ էր տեղի ունեցել երկրի մեկ այլ ատարծքում։