Նախկինում մարիխուանա ծխելու համար Սպիտակ տունը աշխատանքից հեռացրել էր հինգ աշխատակցի
Սպիտակ տան մամուլի խոսնակ Ջենիֆեր Պսակին Twitter-ում գրել է, որ նախկինում մարիխուանա ծխելու համար հինգ աշխատակիցներ հեռացվել են աշխատանքից։
Նա մասնավորապես նշել է․ «Մենք մի քանի շաբաթ առաջ հայտարարեցինք, որ Սպիտակ տունը աշխատում է քաղաքականությունը թարմացնելու ուղղությամբ։ Այժմ Սպիտակ տանը մարիխուանայի օգտագործումը ավտոմատ կերպով չի հեռացնի աշխատանքից օգտագործող մարդուն»,- գրել է Պսակին:
Նա պարզաբանել է, որ նոր վարչակազմի օրոք կանոնների թուլացումը թույլ է տալիս նոր մարդկանց գնալ Սպիտակ տանն աշխատելու։
Ընդգծենք, որ ԱՄՆ-ում նախկին վարչակազմի օրոք Սպիտակ տանը կանոնակարգը բոլորովին այլ էր։