ՊՆ-ն հաստատում է՝ երկու զինծառայող է անհետացել. ընթանում են որոնողափրկարարական աշխատանքներ
Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ Ջերմուկի զորամասից երեկ երկու զինվոր է անհետացել: ՀՀ պաշտպանության նախարարությունը դեպքի հետ կապված հայտարարություն է տարածել.
«Մարտի 21-ին, խիստ ձնաբքի պայմաններում, ՀՀ ԶՈՒ N զորամասի մարտական հենակետից մյուս հենակետ անցնելու ընթացքում կորել է կապը երկու պայմանագրային զինծառայողի հետ։
Երեկվանից մեկնարկած որոնողափրկարարական աշխատանքներին խանգարում է չդադարող բուքը։ Ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցառումները՝ զինծառայողներին հայտնաբերելու ուղղությամբ»։