Որևէ մեկը չհամարձակվի տարբերություն դնել զոհված ու ապրող Հերոսների միջև. Լուսինե Հարոյան
Համահայկական Ազգային Համաձայնության Քաղաքական խորհրդի համանախագահ Լուսինե Հարոյանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Չէի ուզում նման գրառում անել, բայց ստիպված եմ:
Այլևս որևէ մեկը չհամարձակվի տարբերություն դնել զոհված Հերոսների ու ապրող Հերոսների միջև, ինչ է թե մի քանի մոլորյալ կամ կեղծ զինվորներ գնում են վիժվածք Nikolի հետ հանդիպման: Դա ինձ էլ դուր չի գալիս, ու ես ինքս արտահայտվում եմ այդ մասին շատ կոշտ:
Բայց ես թույլ չեմ տա մի քանի նման մոլորյալ զինվորի կամ նողկալի փիառի պատճառով ստվեր գցել էն մյուս Հերոսների վրա, ովքեր ողջ պատերազմի ծանրությունը կրել են, 44 օր կռվել են ամենաթեժ կետերում, փրկել են իրենց վիրավոր ընկերներին, դիրքերում են եղել ու մի կտոր հաց կիսել` ամեն վայրկյան պատրաստ զոհվելու ու հրաշքով ողջ են մնացել!
Նրանք մեղավոր չեն, որ ողջ են մնացել!!!!
ՈՒ այլևս ոչ ոք չհամարձակվի սեպ խրել կամ տարբերություն դնել զոհված ու փրկված Հերոսների միջև!
Էդ էրեխեքն առանց այդ էլ սարսափելի ծանր վիճակում են իրենց տեսածի ու ապրածի պատճառով!
Էդ էրեխեքն առանց այդ էլ աստվածացնում են իրենց զոհված ընկերներին!
Էդ էրեխեքն առանց այդ էլ մեղավոր են զգում, որ չեն կարողացել դիմակայել դավաճանությանն ու ստորությանը!
Ու, եթե մի քանի մոլորյալներ կամ անարժանապատիվներ համաձայնվում են գնալ ստահակի հետ հանդիպման, հարյուրավոր արժանապատիվներ հրաժարվում են, անձամբ գիտեմ!
ՉՀԱՄԱՐՁԱԿՎԵՔ!!
ՄԻ ՔԻՉ ՄԱՐԴ ԵՂԵՔ!
ՄԱՐԴ ԵՂԵՔ!!!»