NEWSPRESS.am֊ի անձնակազմը մեկնում է արձակուրդ. աշխատանքները կվերսկսենք սեպտեմբերի 1-իցՄոտ 25 հազար անօրինական միգրանտներ Սեուտայից վերադարձել են ՄարոկկոԼատվիա–Բելառուս սահմանին տեխնիկական խափանում է առաջացել․ սահմանային հսկողությունը դադարեցված էՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն կարող է հրաժարական տալԿորսիկայի ժողովն ընդունել է բանաձև, պահանջվում է անհապաղ ազատ արձակել ապօրինի պահվող հայ գերիներինՀԾԿՀ-ն ուսումնասիրել է «Երևանի ՋԷԿ»-ի էներգաբլոկի աշխատանքըՀայր Ասողիկը կիրակի Սուրբ Պատարագ կմատուցի Մայր ՏաճարումՀայկական ալկոհոլի վաճառքները ՌԴ-ում նվազում են․ կոնյակի անկումը հասել է 12 տոկոսիWildberries-ի պահեստների վրա հարձակումները վնասներ են պատճառել նաև հայ գործարարներինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուԵրևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցՆախաձեռնվել է քրեական վարույթ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով․ տղայի մարմին է հայտնաբերվելԳագիկ Ծառուկյանի դստեր նոր հրապարակումըՌուբեն Վարդանյանի կինը կրկին դիմել է Փաշինյանին և Ալիևային՝ Բաքու այց կազմակերպելու համարԻրանի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակըՇոգ եղանակի պատճառով աճել է էլեկտրաէներգիայի սպառումը, ինչը հանգեցնում է վթարների․ Ռոմանոս ՊետրոսյանՄոսկվան արձագանքել է ԵԱՏՄ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանըՖրանսիան ուժեր է տեղակայել Իսպանիայի սահմանին՝ Սեուտայի միգրացիոն ճգնաժամի ֆոնինՄԻՊ-ի և ՔԾ ներկայացուցիչները քննարկել են ազատազրկվածների իրավունքների պաշտպանությունըԲաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների «դատավարությունը»«Արարատ» ռեստորանային համալիրի դիմաց 23-ամյա երիտասարդը ատրճանակից մի քանի կրակոց է արձակելԱԺ-ում լրագրողների աշխատանքի նոր սահմանափակումները մտահոգել են մասնագիտական կառույցներինՌոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը՝ դատարանի տարօրինակ որոշմանըԲաքվի էլիտար բնակելի համալիրներից մեկում հրդեհ է բռնկվելԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվել. ՓաստինֆոԵԱՏՄ-ում ընդլայնվում է նավիգացիոն կնիքների կիրառումը բեռնափոխադրումների վերահսկման համարՈւկրաինան ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները․ ԶախարովաՓաշինյանի որոշումներով 7 պաշտոնյա ազատվել է պաշտոնիցԻսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինԱրայիկ Հարությունյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնիցՈւկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանը կորցրել է 1.6 միլիոն զինվոր. ԶելենսկիԱվարտվել են բանակցությունները հայկական ձկնարտադրանքի՝ վրացական շուկայում իրացման հարցումԳևորգ Պապոյանը «Արարատցեմենտում» ներկայացրել է նորանշանակ կառավարիչ Դավիթ ԳևորգյանինՇիրակի մարզի քրեական ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԵրախտագիտության մեդալով է պարգևատրել Կիպրոսում հայ համայնքի ներկայացուցիչըՀիմնական խնդիրը մնում է՝ ինչպես կանխել ապօրինի կալանավորումների պրոցեսը․ ԱբրահամյանԹբիլիսյան խճուղում բախվել են «Nissan»-ը ու «Ford»-ը․ օպերատիվ են գործել պարեկներըԵրևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանըՀայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայի սահմաններումՆիկոլ Փաշինյանի հերթական հատիկառհատիկըՆԳ նախարարի հրամանով Օլիվյե Լեֆեբվրը պարգևատրվել է հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համարՆարեկ Կարապետյանը լրատվամիջոցների հետ խոսելիս մի քանի բավականին ուժեղ սուտ պնդումներ է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
45-ամյա օտարերկրացի տղամարդը Տիգրան Մեծի պողոտայում տաբատն իջեցրած պառկել է նստարանին
Մի քանի ամսում ռուսները Ուկրաինայում ոչնչացրել են 200 բենզալցակայանԲարձր ենք գնահատում այն աջակցությունը, որը Պորտուգալիան ցուցաբերում է ՀՀ-ԵՄ զարգացման գործում Նուբարաշենում կիրականացվեն սրսկման աշխատանքներ․ բնակիչներին հորդորում են փակել պատուհանները«Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀրազդանի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել հերթական «հսկան»Քննարկվել են Շիրակի մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներ
Մամուլ

Նիկոլ Փաշինյան․ ստի վաճառականը. Հասարակությունը սիրով պատրաստ է դրան. «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է.

«Նիկոլ Փաշինյանը սկսել է նախընտրական քարոզարշավը։ Ոչ պաշտոնապես, զրահաբաճկոնով, ամենակարևորը՝ ստով։ Այդ հարցում նա հավատարիմ է ինքն իրեն ու չի կեղծում։ Նիկոլ Փաշինյանն իշխանության է եկել ստով ու մանիպուլյացիաներով, նույն կերպ նա հիմա փորձում է պահպանել իշխանությունը։

Փաշինյանը ստի վաճառական է, ըստ ամենայնի, այդ հարցում՝ անգերազանցելի։ Նա խոսում է, ու դա դուր է գալիս մարդկանց առնվազն մի մասին, հատկապես ու հաստատապես այն մասին, որի համար կարևոր է ոչ թե ասելիքի բովանդակությունն ու ճշմարտացիությունը, այլ խոսողի անձը։ Նրան կուրորեն սիրողներ դեռ կան, եւ այդ հարցում մարդկանց մեղադրելը դժվար է․ ճաշակին ընկեր չկա, եթե անգամ ճաշակը հակաէսթետիկ է ու հակապետական։

Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը նախընտրական քարզարշավին նշանակում է, որ ընտրությունների քարոզչությունը լինելու է ոչ թե ճշմարտության, այլ ստի ու կեղծիքի մասին։ Դրա ընթացքում հնչելու են ճշմարտություններ, սակայն, քանի որ հնչեցնողներին մարդիկ չեն սիրում այնքան ու այնպես, ինչպես Նիկոլ Փաշինյանին, նրանք չեն լսելու ճշմարտությունները ու հետեւություններ չեն անելու դրանից ու որոշումներ են կայացնելու ոչ թե ճշմարտության, այլ ստի հանգույն։

Տարիներ շարունակ ապրելով ստի ու կեղծիքի մեջ, մարդկանց զգալի մասն իր համար ստեղծել է ստով կառուցված հարմարավետության գոտի, որը վտանգվում է ցանկացած ճշմարտության բարձրաձայնմամբ։ Սուտն ու կեղծիքը Հայաստանում դարձել է պետական քաղաքականության, գոյության կերպ։ Սուտը, այն չափաբաժնով, որը տեղ ունի մեր կյանքում, մարդկանց կախվածության մեջ է գցել թմրամոլների նման, քաղաքացիների այդ հատվածն ուղղակի չի կարող ապրել առանց ստի, ճշմարտությունը նրանց համար հակաթույն է, որն ընդունելը պահանջում է որոշակի կամք, խիզախություն, սխալներն ընդունելու կարողություն, հատկանիշներ, որոնք հատուկ չեն ստի հետեւից գնացող զանգվածներին։

Շատ է խոսվում այն մասին, որ առաջիկա ընտրությունները կեղծվելու են անխուսափելիորեն ու անողոքաբար։ Դա, իհարկե, այդպես է։ Սակայն այդ մտահոգությունները վերաբերում են բուն ընտրական ակտին՝ երկրորդական պլան մղելով այն իրողությունը, որ այդ ընտրությունները կեղծված են ի բնե, արդեն այսօրվանից, քանի որ դրանց հիմնական շոգեքարշը լինելու է կեղծիքը, իսկ շոգեքարշն այդ վարպետորեն վարում է Նիկոլ Փաշինյանը։

Հասարակությունները փսիխոտիկ վիճակներից կարող են դուրս գալ շոկերի միջոցով։ Հայ հասարակությունը, սակայն, բացառություն է․ 44-օրյա պատերազմն ու դրա բացահայտած ճշմարտությունները ոչ միայն չսթափեցրին նրան, այլ կարծես ավելի խորը մխրճեցին կեղծիքով լցված իրականության մեջ։

Նիկոլ Փաշինյանը հենց այդ իրականության կերտողն ու կառավարիչն է և ընտրություններով փորձելու է վերջնականապես արմատախիլ անել ճշմարտությունը հայկական իրականությունից։ Հասարակությունը սիրով պատրաստ է դրան, քանի որ սուտն օգնում է փախչել ճշմարտությունից, որի նկատմամբ Հայաստանն այնքան խոցելի է, որքան Նիկոլ Փաշինյանը՝ առանց զրահաբաճկոնի»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: