NEWSPRESS.am֊ի անձնակազմը մեկնում է արձակուրդ. աշխատանքները կվերսկսենք սեպտեմբերի 1-իցՄոտ 25 հազար անօրինական միգրանտներ Սեուտայից վերադարձել են ՄարոկկոԼատվիա–Բելառուս սահմանին տեխնիկական խափանում է առաջացել․ սահմանային հսկողությունը դադարեցված էՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն կարող է հրաժարական տալԿորսիկայի ժողովն ընդունել է բանաձև, պահանջվում է անհապաղ ազատ արձակել ապօրինի պահվող հայ գերիներինՀԾԿՀ-ն ուսումնասիրել է «Երևանի ՋԷԿ»-ի էներգաբլոկի աշխատանքըՀայր Ասողիկը կիրակի Սուրբ Պատարագ կմատուցի Մայր ՏաճարումՀայկական ալկոհոլի վաճառքները ՌԴ-ում նվազում են․ կոնյակի անկումը հասել է 12 տոկոսիWildberries-ի պահեստների վրա հարձակումները վնասներ են պատճառել նաև հայ գործարարներինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուԵրևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցՆախաձեռնվել է քրեական վարույթ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով․ տղայի մարմին է հայտնաբերվելԳագիկ Ծառուկյանի դստեր նոր հրապարակումըՌուբեն Վարդանյանի կինը կրկին դիմել է Փաշինյանին և Ալիևային՝ Բաքու այց կազմակերպելու համարԻրանի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակըՇոգ եղանակի պատճառով աճել է էլեկտրաէներգիայի սպառումը, ինչը հանգեցնում է վթարների․ Ռոմանոս ՊետրոսյանՄոսկվան արձագանքել է ԵԱՏՄ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանըՖրանսիան ուժեր է տեղակայել Իսպանիայի սահմանին՝ Սեուտայի միգրացիոն ճգնաժամի ֆոնինՄԻՊ-ի և ՔԾ ներկայացուցիչները քննարկել են ազատազրկվածների իրավունքների պաշտպանությունըԲաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների «դատավարությունը»«Արարատ» ռեստորանային համալիրի դիմաց 23-ամյա երիտասարդը ատրճանակից մի քանի կրակոց է արձակելԱԺ-ում լրագրողների աշխատանքի նոր սահմանափակումները մտահոգել են մասնագիտական կառույցներինՌոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը՝ դատարանի տարօրինակ որոշմանըԲաքվի էլիտար բնակելի համալիրներից մեկում հրդեհ է բռնկվելԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվել. ՓաստինֆոԵԱՏՄ-ում ընդլայնվում է նավիգացիոն կնիքների կիրառումը բեռնափոխադրումների վերահսկման համարՈւկրաինան ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները․ ԶախարովաՓաշինյանի որոշումներով 7 պաշտոնյա ազատվել է պաշտոնիցԻսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինԱրայիկ Հարությունյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնիցՈւկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանը կորցրել է 1.6 միլիոն զինվոր. ԶելենսկիԱվարտվել են բանակցությունները հայկական ձկնարտադրանքի՝ վրացական շուկայում իրացման հարցումԳևորգ Պապոյանը «Արարատցեմենտում» ներկայացրել է նորանշանակ կառավարիչ Դավիթ ԳևորգյանինՇիրակի մարզի քրեական ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԵրախտագիտության մեդալով է պարգևատրել Կիպրոսում հայ համայնքի ներկայացուցիչըՀիմնական խնդիրը մնում է՝ ինչպես կանխել ապօրինի կալանավորումների պրոցեսը․ ԱբրահամյանԹբիլիսյան խճուղում բախվել են «Nissan»-ը ու «Ford»-ը․ օպերատիվ են գործել պարեկներըԵրևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանըՀայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայի սահմաններումՆիկոլ Փաշինյանի հերթական հատիկառհատիկըՆԳ նախարարի հրամանով Օլիվյե Լեֆեբվրը պարգևատրվել է հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համարՆարեկ Կարապետյանը լրատվամիջոցների հետ խոսելիս մի քանի բավականին ուժեղ սուտ պնդումներ է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
45-ամյա օտարերկրացի տղամարդը Տիգրան Մեծի պողոտայում տաբատն իջեցրած պառկել է նստարանին
Մի քանի ամսում ռուսները Ուկրաինայում ոչնչացրել են 200 բենզալցակայանԲարձր ենք գնահատում այն աջակցությունը, որը Պորտուգալիան ցուցաբերում է ՀՀ-ԵՄ զարգացման գործում Նուբարաշենում կիրականացվեն սրսկման աշխատանքներ․ բնակիչներին հորդորում են փակել պատուհանները«Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀրազդանի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել հերթական «հսկան»Քննարկվել են Շիրակի մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներ
Մամուլ

«Վարակի խոշոր բռնկում չեմ սպասում թե՛ մինչև ամառ, թե՛ դրանից հետո». համաճարկաբան. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Առողջապահության նախարարությունը նախօրեին կորոնավիրուսի վերաբերյալ վիճակագրական որոշակի տվյալներ հրապարակեց՝ քաղաքացիներին ու տնտեսվարողներին զգուշացնելով պահպանել անվտանգության կանոնները: Ըստ նախարարության, հակառակ պարագայում մոտակա 7 օրվա ընթացքում կարձանագրվի հիվանդության մոտ 6820 նոր դեպք: Համաճարակաբան Ռուբեն Հովհաննիսյանը «Փաստի» հետ զրույցում նշեց, որ, ընդհանուր առմամբ, այսօր համավարակի մի փուլում ենք, երբ սեզոնային փոփոխությունների հետ կապված որոշակի սրացումը սպասելի է:

«Իմ պատկերացմամբ՝ կարող ենք դեռ 30-40 տոկոս խոցելի բնակչություն ունենալ: Խոսքը բնակչության այն շերտի մասին է, որը դեռ չի առնչվել կորոնավիրուսի հետ և իմունիզացված չէ: Հիմա այդ 30-40 տոկոս շերտի շրջանում վարակի հերթական ենթաալիքն է գնում: Բայց, ըստ իս, մոտակա 7 օրերի ընթացքում այդ չակերտավոր կանխարգելիչ միջոցներն օգտագործել-չօգտագործելը չի կարող էական դեր խաղալ, որովհետև մենք արդեն գիտենք, որ վարակի հիմնական փոխանցումը լինում է տանը և աշխատավայրում, որտեղ մարդիկ, այսպես թե այնպես, չեն կարող դիմակներով նստել: Այնպես որ, դժվար թե այդ չակերտավոր միջոցներն էական դեր խաղան: Բայց եթե մոտակա երկու շաբաթվա ընթացքում եղանակի տաքացում լինի, մարդիկ սկսեն ավելի շատ դրսում գտնվել և իրենց բնակարաններն օդափոխել, վարակի այդ ալիքն ինքնըստինքյան նստելու է: Նաև կարծում եմ, որ վարակի վերջնական մարում է գնալու. խոշոր բռնկում ես չեմ սպասում թե՛ մինչև ամառ, թե՛ դրանից հետո»,-նշեց մեր զրուցակիցը:


Անդրադառնալով պատասխանատու մարմինների դերին՝ նա ընդգծեց. «Եթե ամենասկզբում չես կանխարգելում համաճարակն, ու այն արդեն ընդգրկում է բնակչության լայն շերտերին, բնականաբար, վերահսկողությունն ամբողջովին կորցնում ես: Համապատասխան մարմինները պետք է հնարավորինս մեղմացնեին համաճարակի բացասական հետևանքները, պատասխանատվությունը հենց այդ ուղղությամբ պետք է լիներ: Խոսքը հատկապես ժամանակին բուժսպասարկում ստանալու հարցերը լուծելու մասին է: Այսինքն, մաքսիմալ շատ բուժաշխատողներ պետք է վերապատրաստվեին, ունենային բուժզննման ուղեցույցներ, և բնակչությանն առանց ուշացումների համապատասխան բուժսպասարկում տրամադրվեր:

Ոչ թե պետք է նույն ծեծված արտահայտություններն անեին, ինչը հիմա էլ են շարունակում, այլ պատասխանտվությունը պետք է բաշխված լիներ հենց նշված կետերի վրա: Իսկ դիմակ կրելն ու ալկոգել օգտագործելն արդեն այս փուլում որևիցե ազդեցություն չեն թողնում: Մեծ հաշվով, համաճարակաբանական միջոցառումները նախատեսելիս շատ մեծ կարևորություն ունի այն հանգամանքը, թե այդ միջոցառումները որքանով են իրատեսական և որքանով է հնարավոր պահպանել դրանք: Եթե այդ հարցերը հաշվի չեն առնվում, ու օդի մեջ ուղղակի անընդհատ նույն բաներն են կրկնում, նշանակում է՝ բացարձակապես հեռու են համաճարակի կառավարման պատկերացումներից»:

Ռ. Հովհաննիսյանի դիտարկմամբ, անցած ամբողջ ընթացքը հենց նշվածի մասին է վկայում: «Այն փուլում, երբ խիստ սահմանափակումներն անհրաժեշտ էին, այդ ժամանակ միջոցառումները շատ թերի իրականացվեցին, իսկ հետո սկսեցին մարդկանց պարզապես տուգանել ու պարտադրել ամեն օր դիմակ կրել: Այս ամենը մարդկանց մոտ նախ՝ վերաբերմունքի փոփոխության, շատերի մոտ էլ արդեն զգոնության կորստի հանգեցրեց: Մարդիկ տեսան, որ այդ ամենն իրական դեր չի խաղում»,-ասաց համաճարակաբանը:

Նա շեշտեց, որ բացօթյա տարածքներում պրակտիկորեն վարակի տարածման հավանականություն չկա: «Փակ տարածքի ու շփման տևողության գործոններն են, որ դեր են խաղում: Բաց տարածքում անգամ մեկ մետր հեռավորություն չպահպանելու պարագայում վարակվելու հավանականությունը շատ չնչին է, եթե չասենք, որ մոտ է զրոյի»,հավելեց նա:

Խոսելով հաճախ ներկայացվող միջազգային վիճակագրական ցուցանիշներում մեր երկրի զբաղեցրած դիրքի մասին՝ համաճարակաբանը նշեց, որ չի կարելի համեմատել երկրները, քանի որ համեմատության բոլոր չափանիշները նույնը չեն. «Միայն արձանագրված դեպքերի թվով չենք կարող ասել՝ առաջին, երկրորդ, թե տասներորդ տեղում ենք, քանի որ դա կախված է նրանից, թե երկրում որքան մարդու և ինչպիսի կոնտինգենտ են հետազոտել: Բոլոր երկրներն այդ չափանիշներով տարբերվում են:

Կարևոր է նաև, թե տվյալ երկրներում բնակչության շրջանում որքան են արտաքին ու ներքին շարժերը, որքան է այդ պահին առկա վարակվածությունը, վարակված մարդկանց տեսակարար կշիռը մեկ տարվա կտրվածքով: Կարևոր է նաև, թե որքան է կազմում իմունիզացված շերտը: Միայն նշված բոլոր գործոններն ունենալով՝ կարող ես գնահատել, թե այս կամ այն երկրում ինչքան և ինչ ուժգնությամբ կարող է ալիքը շարունակվել, կամ նոր բռնկումներ սպասելի են, թե ոչ: Մեր երկրի պարագայում ուշադրությունը պետք է կենտրոնացնել վերոնշյալ շուրջ 30-40 տոկոս խոցելի բնակչության վրա»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: